Գրիպը նահանջում է
«Արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաեւ շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն։ Գրիպով եւ սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչեւ 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի եւ ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների եւ հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան: