Սիմոնյան. Յուրա Մովսիսյանն ավելի քիչ պահանջկոտ է դարձել իր նկատմամբ
«Մովսիսյանը սկսեց ու ավարտեց ելույթները «Սպարտակում» տարբեր կերպ: Լրագրողներն էլ օգնեցին դրանում: Ամեն ինչ սկսվեց առաջին խաղում, երբ նա 3 գոլ խփեց: Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ շտապել պետք չէ: Իր վերջին խաղում Մովսիսյանը խաղադաշտում 30 րոպե անցկացրեց, որից ակտիվ գործեց ընդամենը 5-ում»,- Սիմոնյանի խոսքերը մեջբերում է rsport.ru-ն:
Նա կարծում է, որ Մովսիսյանն ավելի քիչ պահանջկոտ է դարձել իր նկատմամբ: Ըստ Սիմոնյանի՝ պատճառներն առաջին հերթին ֆուտբոլիստի մեջ պետք է փնտրել:
Մովսիսյանը «Ռեալ Սոլթ-Լեյքում» հանդես է գալու վարձավճարով: Պայմանագիրը գործելու է 2016 թվականի դեկտեմբերի 1-ից: