Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը միջնորդների հետ
Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստում:
Նախարարը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական եւ սադրիչ գործողությունների հետեւանքով Արցախի հետ շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում եւ սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։