Հովհաննես Համբարձումյանը երկրաձգել է պայմանագիրը «Վարդարի» հետ
«Ես գոհ եմ այն պայմաններից, որոնք առաջարկվել են ինձ ակումբում: Թիմում հանդես գալու ընթացքում կարողացել եմ ինձ լավ դրսեւորել ու կշարունակեմ պաշտպանել «Վարդարի» գույները»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա հույս է հայտնել, որ այս մրցաշրջանում կարողանալու են կատարել իրենց առջեւ դրված խնդիրներն ու նոր հաջողություններ են արձանագրելու ինչպես Մակեդոնիայում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Համարձումյանը «Վարդարում» խաղում է 2014 թվականից ու հասցրել է թիմի հետ դառնալ երկրի չեմպիոն: