Ուսումնական արձակուրդները երկարացվել են մինչեւ հունվարի 25-ը
Այս մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն:
Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։
Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաեւ ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով»,- ասված է հայտարարությունում:
Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ որոշումը չի տարածվում բուհերի վրա։
Բաց թողնված դասերը լրացվելու են մինչեւ ուսումնական տարվա ավարտը։