Հայաստանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ կապերի զարգացումը
Այս մասին ՀՀ ԱԳ ղեկավարն ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն եւ ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:
«Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող ամուր ու բազմակողմանի կապերի առավել ամրապնդման ուղիները, ինչը թույլ կտա հասնել մեր ընդհանուր նպատակին, այն է` ազատ, բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարեւանների հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Կողմերը գոհւնակությամբ արձանագրել են, որ 2015թ. ուժի մեջ է մտել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը, 2015թ. մայիսին ստորագրվել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաեւ գումարվել է տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի համանախագահության հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: