«Ուլիսի» գլխավոր մարզիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Ըստ ԱԱԾ-ի տարածած հայտարարության` Սիմոնյանը, թիմի պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս- 2»-ի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը ձերբակալվել են:
Նրանք կասկածվում են 1000-3000 դոլար խաղադրույքներ կատարելու եւ ապօրինի շահույթ ստանալու մեջ:
«Հարուցված է քրեական գործ, ու իմ պաշտպանյալը չի ընդունում մեղքը: Նա խոստովանել է, որ չի կատարել այնպիսի գործողություն, որը քրեական գործի պետք է հանգեցնի: Սիմոնյանը տվյալ խաղի հետ կապված գործառույթ չի արել, խաղադրույք չի կատարել, չի համագործակցել ոչ մեկի հետ»,- ասել է Բաղդասարյանը:
Սիմոնյանի խափանման միջոցը երկու ամիս ժամկետով կալանք է: Փաստաբանը հույս ունի, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ ու շատ հարցերի պատասխաններ կտրվեն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: