ՀՀ նախագահն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել Հայաստան-ՆԱՏՕ կապերը
Այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանը:
Նա գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանը պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ-ի միջազգային եւ բազմակողմ ձեւաչափով այլ կազմակերպությունների ջանքերին:
Սերժ Սարգսյանն էլ գոհունակությամբ փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել:
ՀՀ նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին եւ այլն: