Զավեն Անդրիասյանը Հայաստանի առաջնությունում ընթանում է 1-ին տեղում
Զավեն Անդրիասյանը Հովիկ Հայրապետյանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ վաստակել է 2,5 միավոր ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական:
2-ական միավոր ունեն Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Պետրոսյանի հետ, իսկ Հովհաննիսյանը՝ Մանուել Պետրոսյանի:
Կանանց առաջնությում էլ շարունակում է վստահ հանդես գալ Մարիա Գեւորգյանը, նա 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Այս անգամ Գեւորգյանը հաղթել է Նարինե Գասպարյանին: Սուսաննա Գաբոյանն ու Արփինե Գրիգորյանն էլ զբաղեցնում են 2-րդ ու 3-րդ տեղերը: