Հայ բռնցքամարտիկները տարին կսկսեն Մինսկի մրցաշարով
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ նրանք պատրաստվելու են Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին:
«Հավաքին կմասնակցի 22-23 բռնցքամարտիկ, որոնցից 6-ը փետրվարին կմեկնեն Մինսկ: Հետո Երեւանում ենք կրկին մարզվելու ու պատրաստվելու արդեն Սոֆիայի մրցաշարին: Այստեղ ելույթ կունենա նաեւ աղջիկներից թիմից մեկ մարզիկ»,- ասել է Աղամալյանը:
Սոֆիայում կայանալիք միջազգային մրցաշարից հետո էլ կորոշվեն այն բռնցքամարտիկները, ովքեր ապրիլին ելույթ կունենան Ստամբուլում կայանալիք Օլիմպիական վարկանշային մրցաշարին: