ՊԲ-ն Արցախի զարգացման երաշխավորն է, ասել է ԼՂՀ նախագահը
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը 2015թ. իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:
ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: