Շփման գծում կանխվել է դիվերսիայի փորձ
ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը եւ ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում սպանվել է հակառակորդի առնվազն երկու զինծառայող, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:
Արձանագրված փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Հունվարի 14-ին եւ լույս 15-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- նշել են ՊԲ-ում: