Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2024
1
2
3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17 18 19 20 21 22
23
24 25 26
27
28
29
30

«Կանանց օր ամեն օր». արշավներ հանուն կանանց առողջության

0

Ամեն տարի Հայաստանի առաջին մոլը հյուրընկալում է միլիոնից ավել այցելու։ Դալմա Գարդեն մոլին սոցիալական հարթակներում հետեւում է 300,000-ից ավել օգտատեր։ Նրանցից շատերը կանայք են՝ ամենատարբեր տարիքային խմբերի, հետաքրքրությունների եւ բնագավառների։ Նրանք գալիս են մոլ գնումներ կատարելու կամ պարզապես լավ ժամանցի հետեւից։ Միեւնույն ժամանակ նրանք բոլորը Դալմա համայնքի կարեւոր անդամներն են, իսկ Դալման իր գործունեության 11 տարիների ընթացքում միշտ կարեւորել է իր շուրջ ձեւավորված համայնքին աջակցելը։

Այդ պատճառով էլ 2022 թվականին, ընկերությունն իր տասնամյակի առիթով հանրությանը ներկայացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) նախագծերին վերաբերող ռազմավարությունը։ Այն միտված էր սահմանելու այն բոլոր ուղղությունները, որոնցում ընկերությունը նախատեսում է նախագծեր իրականացնել. հայրենիքի պաշտպանություն, համայնքների զարգացում, շրջակա միջավայր եւ կրթություն։

Այս տարի, կանանց միամսյակի առիթով այդ ցուցակում ընդգրկվեց նաեւ առողջապահությունը. Դալման, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ, իրականացրեց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման իրազեկման արշավ։ Նպատակը մեկն էր՝ հայ կանանց շրջանում ձեւավորել կրծքագեղձի առողջությանը հետեւելու մշակույթ։ Ունենալով այդքան մեծ կանացի լսարան եւ դիտարկելով առողջությունը որպես գերագույն արժեք՝ Դալման չէր կարող անմասն մնալ եւ որոշեց գործել։

Արշավի շրջանակներում մոլի այցելուները հնարավորություն ստացան անցնել կրծքագեղձի եւ վահանաձեւ գեղձի անվճար սոնոգրաֆիա՝ նախնական գրանցմամբ։ Խրախուսելով առողջության կանոնավոր մոնիթորինգը՝ Դալման եւ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մասնակիցներին տրամադրեցին 25% զեղչի կտրոններ նաեւ հետագա ստուգումների համար։ Արշավի ընթացքում Dalma Gift Card ձեռք բերած բոլոր այցելուները եւս ստացան նման զեղչի վաուչերներ՝ մեկ տարի ժամկետով։

Արշավի արդյունքում 1000-ից ավել կին անցել է անվճար ստուգում, իսկ ավելի քան 4000-ը ստացել են զեղչի կտրոններ։

Կանայք՝ կանանց համար

Դալմա Գարդեն մոլի համար կարեւոր էր, որ այս արշավը խոսի կնոջ ձայնով եւ ձեւավորի համախոհ կանանց համայնք, որը կբարձրաձայնի կարեւոր գաղափարներ։ Ոգեշնչվելով բրիտանական Vogue ամսագրի մարտ ամսվա շապիկով՝ Դալման որոշեց մեկ տաղավարում հավաքել տասնյակից ավել հաջողակ հայ կանանց, որոնք արշավի գաղափարը կհասցնեին հասարակության լայն հատվածներին։ Ընտրեցին կանանց, որոնք կարող էին ազնվորեն կիսվել սեփական փորձով` արշավը դարձնելով ավելի ընկալելի եւ ազդեցիկ: Նախագծի շրջանակում այդ կանանց հետ կազմակերպվեց թեմատիկ ֆոտոսեսիա եւ նկարահանվեց տեսանյութ, որտեղ նրանցից յուրաքանչյուրը կիսվում է իր մտքերով առողջությանը հետեւելու կարեւորության մասին՝ փորձելով տեղ հասցնել այն ուղերձը, որ ինքդ քեզ սիրելը նաեւ առողջության մասի հոգ տանելու մեջ է։

Հայաստան՝ մեր օրեր

Այսօր Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների մակարդակը տագնապալի բարձր է, իսկ կանոնավոր ստուգումների ցուցանիշը՝ բավականին ցածր։ Ցավոք հասարակության մեծ մասը նախընտրում է դիմել բժիշկի միայն ծայրահեղ դեպքում, մինչ դեռ կանխարգելիչ ստուգումները թույլ են տալիս խուսափել հավելյալ բարդացումներից, դարձնում են բուժումը ավելի կառավարելի եւ փրկում կյանքեր։ Տարեսկզբին, ուսումնասիրելով այս խնդրը, Դալմա մոլը իրազեկվածության մեծ բաց տեսավ եւ որոշեց լուծում գտնել: Եթե նույնիսկ այս արշավի արդյունքում ընդամենը մի քանի մարդ անցներ ստուգում դա արդեն նախաձեռնող ընկերությունների համար մեծ հաջողություն կլիներ։

Արշավի շրջանակներում նախատեսված 300-ի փոխարեն մասնակիցների թիվը հատեց 1000-ը։

Արդյունքները չափելի դաշտ բերելու նպատակով ընկերությունը նախատեսում է մեկ տարվա ընթացքում հետեւել անվճար հետազոտություն անցած եւ զեղչային վաուչեր ստացած մասնակիցների արդյունքներին, որպեսզի պարզի քանիսի մոտ է հայտնաբերվել հիվանդություն եւ քանիսն են կարողացել խուսափել բարդացումներից կանխարգելիչ ստուգումների արդյունքում։ Պարզ ասած՝ կփորձեն հասկանալ ուղղակիորեն քանի կյանք է փրկվել այս արշավի շնորհիվ։

Դալման չի նախատեսում սահմանափակվել միայն մեկ արշավով։ Վերջինիս հիմնական միտքն է՝ «Կանանց օր ամեն օր» եւ այս կարգախոսի ներքո շարունակաբար տարբեր արշավներ կիրականացվեն։ Դալման վստահ է, որ նշանակալի նպատակների կարելի է հասնել նաեւ փոքր քայլերով, քանի դեռ դրանք արվում են հավաքական ջանքերի միջոցով։

Загрузка...

Губернаторы России
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи

Спорт в России и мире
Москва

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Новак Джокович

Джокович прилетел из Лондона на игру сборной Сербии с датчанами

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Ганьшин: вместе с температурой в Москве растет и количество осадков

Путин в России и мире
Москва

Замглавы МИД России и посол Южной Кореи обсудили визит Путина в КНДР

Лукашенко в Беларуси и мире
Минск

Китай может построить в Минске еще один знаковый объект

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

"Запад до последнего будет закрывать глаза на зверства режима Зеленского": Мария Захарова ответила Киеву после атаки на Севастополь

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Моргенштерн

Грозит тюрьма? Против Моргенштерна* хотят возбудить уголовное дело

Москва

Выставка художницы Полины Буториной началась в «Умной библиотеке» в Химках

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net