Պուտինը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին ծննդյան 70-ամյակի առթիվ
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը նշել է Էրդողանի բարձր հեղինակությունն իր երկրում եւ դրա սահմաններից դուրս, «երկարամյա պետական գործունեությունն ի շահ թուրք ժողովրդի եւ միջազգային ասպարեզում Թուրքիայի ամրապնդված դիրքը»:
«Նա նաեւ ընդգծել է Էրդողանի նշանակալի անձնական ներդրումը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել Էրդողանին, որում, մասնավորապես, ասվում է.
«Դժվար է գերագնահատել Ձեր երկարամյա անձնական ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման գործում: Իհարկե, մենք կշարունակենք կառուցողական երկխոսությունը եւ համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ»։