Այսօր Հյուսթոնում մեկնարկում է ծանրամարտի վարկանշային ԱԱ-ն
Նրանցից առաջնության A խմբում հանդես են գալու Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը (+105 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ):
Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ) եւ Նազիկ Ավդալյանը (69 կգ) մրցելու են B խմբում, իսկ Սոնա Պողոսյան (75 կգ)՝ C:
Նախորդ տարվա ԱԱ-ում Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիները միասին ապահովել են 7 ուղեգիր: Ուղեգրերի վերջնական թիվը հայտնի կդառնա այս ԱԱ-ից հետո: