Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Октябрь
2015

Չեմպիոնների Լիգա. 3-րդ տուրի ուղեցույց

0
Չեմպիոնների Լիգա. 3-րդ տուրի ուղեցույց

Այսօր ու վաղը կայանալու են Չեմպիոնների Լիգայի հերթական հանդիպումները: Mediamax Sport-ն անդրադարձել է խաղերին ու փորձել կանխատեսումներ անել:

4 հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել

«Արսենալ» - «Բավարիա»

20 հոկտեմբեր, 22:45, «Էմիրեյթս», Լոնդոն

Սովորաբար ճտերը հաշվելու ժամանակը ՉԼ-ում գալիս է խորը աշնանը, սակայն «Արսենալը» իրեն դրել է այնպիսի վիճակի մեջ, որ արդեն երրորդ խաղում կարող է կորցնել ամեն ինչ, ու հաջորդ փուլ անցնելու համար նա պարտավոր է միավորներ աղերսել մի թիմից, որը շատ դժկամորեն է զիջում դրանք:

«Բավարիան» Լոնդոն է մեկնում Բունդեսլիգայի նոր ռեկորդով՝ 9 անընդմեջ հաղթանակ մրցաշրջանի մեկնարկում, եւս 2 հաղթանակ էլ ՉԼ-ում՝ 8-0 ընդհանուր հաշվով, մի խոսքով ասած՝ Գվարդիոլան այս մրցաշրջանում դեռ միավոր չի կորցրել: Սակայն մարզիչը գտնում է, որ այս ռեկորդների ֆոնին՝ առավելությունը, միեւնույն է, մրցակցինն է.«Մրցակիցն առավելություն ունի, որովհետեւ երբ այսպիսի մակարդակի խաղացողներ դաշտ են դուրս գալիս միայն հաղթելու պայմանով, նրանք կանցկացնեն իրենց լավագույն խաղը»:
[[gallery1]]
Վենգերի թիմին լավագույն խաղն անցկացնելու համար այս անգամ կօգնի նաեւ փորձառու Պետր Չեխը, սակայն եթե «Արսենալին» չհաջողվի իրենց Պրեմիեր լիգայի մարզավիճակը (վերջին 3 խաղերում լոնդոնցիները հաղթել են 3 գոլի տարբերությամբ, այդ թվում՝  «Մանչեսթեր Յունայթեդին») պարտադրել մրցակցին, ապա թիմը կարձանագրի իր վատագույն ելույթը ՉԼ-ում վերջին 13 տարիներին:

Կանխատեսում՝ ոչ մի խղճի խայթ. «Բավարիան» կհաղթի առանց վարանելու

«Դինամո» Կիեւ - «Չելսի»

20 հոկտեմբեր, 22:45, «Օլիմպիյսկի», Կիեւ

Նախորդ շաբաթ Մոուրինյոն նշում էր, որ սա իր կարիերայի վատագույն ժամանակահատվածն է: Հաջորդիվ, նա վերջապես հաղթանակ տարավ Պրեմիեր Լիգայում առանց իր լավագույն ֆուտբոլիստի՝ Էդեն Ազարի: Լոիկ Ռեմին ու Պեդրոն վնասվածքներ ունեն, ու եթե մարզիչը այս անգամ էլ պայքարի չնետի բելգիացուն, ապա կարող է պարտվել ոչ թե խաղադաշտում, այլ հանդերձարանում: Չնայած այս շաբաթ «Շախտյորից» կրած 3-0 հաշվով պարտությանը՝  «Դինամոն» 2014թ. փետրվարից սկսած պարտվում է հենց միայն «հանքափորներին»: Ասում են, անգլիական թիմերին, սովորաբար, դժվար է խաղալ Ուկրաինայում, սակայն պարզ չէ՝ կա՞ արդյոք մի տեղ, ուր հիմա հեշտ կլինի խաղալ Մոուրինյոյի «Չելսիին»:
[[gallery2]]
Կանխատեսում՝  Ոչ- ոքի: «Չելսիին» այսօր ավելի շատ բան է պակասում, քան միայն Ազարը

ՊՍԺ - «Ռեալ»

21 հոկտեմբեր, 22:45, «Պարկ դե Պրենս», Փարիզ

Մինչ Դի Մարիան հանգստանում էր վերջին տուրի խաղում՝ այդ ընթացքում որոշելով, որ չի նշելու խփած գոլը, «Ռեալը» հասցրեց կրկին կորցնել Բեյլին, իսկ ավագ Սերխիո Ռամոսը կարող է խաղալ միայն ցավազրկող ներարկումների միջոցով: Բենիտեսի կադրային խնդիրները այսքանով չեն ավարտվում, սակայն, մյուս կողմից, սա հանդիպում է ավելի շուտ հավակնությունների, քան մրցաշարային դիրքի համար: Փարիզցիների համար ցանկացած թոփ-թիմի դեմ մրցավեճ լուրջ ստուգատես է՝ ցույց տալու, թե ինչքան հեռու են գնում իրենց մտադրությունները: ՊՍԺ-ն առայժմ անպարտելի է այս մրցաշրջանում եւ կարող է այդպիսին էլ մնալ, սակայն արդյո՞ք նրանց կհաջողվի կանգնեցնել Ռոնալդուին, ով Մեսսիի թիկունքում ամեն ինչ կանի առավելագույն թվով գնդակներ խփելու համար:

Կանխատեսում` գոլառատ ոչ- ոքին բոլորի սրտով կլինի
[[gallery3]]
«Մանչեսթեր Սիթի» - «Սեւիլիա»

21 հոկտեմբեր, 22:45, «Էթիհադ», Մանչեսթեր

«Մանչեսթեր Սիթիի» համար ՉԼ ցանկացած խաղ վերածվում է դժոխային չարչարանքների, դա գիտեն բոլորը: Ամեն ինչ ավելի վատ է հատկապես իսպանական թիմերի դեմ խաղերում, որտեղ «քաղաքաբնակները» պարտվել են վերջին 6 խաղերից 5-ում եւ ոչ- ոքի խաղացել միայն մեկը: Իսպանիայում խաղալու փորձ ունեցող Դավիդ Սիլվան ու Սերխիո Ագուերոն կբացակայեն, բայց գուցե ոչ ոք նրանց չկարոտի էլ, քանզի Կեւին դե Բրյույնեի ու Ռահիմ Սթերլինգի ջանքերով «Սիթին» հիանալի է խաղում սեփական հարկի տակ՝ վերջին 2 խաղում խփելով 11 գոլ: Սակայն արդյո՞ք այս ամռանը թիմ տեղափոխված դուետը եւս չի հասցրել վարակվել «Սիթիի» եվրոգավաթային հիվանդությամբ: Իսկ «Սեւիլիան» վերջին շրջանում հասցրել է մի փոքր ուշքի գալ եւ նույնիսկ հաղթել «Բարսելոնային»:

Կանխատեսում` «Սիթին» կհաղթի

4 հանդիպում, որ արժեր դիտել, եթե չլինեին նախորդ 4 հանդիպումները

«Բայեր» - «Ռոմա»

20 հոկտեմբեր, 22:45, «ԲայԱրենա», Լեւերկուզեն

«Բայերն» այս խաղարկության դեռ որակավորման փուլում կարողացավ պայքարից դուրս թողնել հռոմեական մեկ ակումբի՝ «Լացիոյին»: Եվս մեկ հաղթանակ Ռոբերտ Շմիդտի թիմի կողմից, ու «Ռոման» եւս կհամալրի այդ շարքը, քանզի ԲԱՏԵ-ից կրած պարտությունը Ռուդի Գարսիային շատ դժվար կացության մեջ է դրել:

Կանխատեսում՝ ոչ- ոքի

«Զենիթ» - «Օլիմպիկ» Լիոն

20 հոկտեմբեր, 22:45, «Պետրովսկի», Սանկտ-Պետերբուրգ

«Զենիթը» երբեք պատմության մեջ չի հաղթել իր մեկնարկային 3 հանդիպումներն անընդմեջ, սակայն հիմա պատմական պահ է ակումբի համար: «Լիոնը» իր վերջին 9 խաղերից միայն 2-ում է հաղթել, իսկ վերջին խաղում ոչ- ոքի է խաղացել 10 հոգով մնացած «Մոնակոյի» հետ: Թերեւս, հյուրերի կազմում միայն Մաթյո Վալբուենան կարողանա իրեն չկորցնել ցուրտ եղանակին, իսկ «Լիոնի» համար ավելի հեշտ կլինի կորցրածը հետ բերել սեփական հարկի տակ:

Կանխատեսում՝ «Զենիթի» հաղթանակ

ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ»

21 հոկտեմբեր, 22:45, «Խիմկի», Մոսկվա
[[gallery4]]
2008-ին մանկունիացիները նվաճեցին բաղձալի գավաթը Մոսկվայում: Սակայն ավելորդ հուզականությունը կարող է խանգարել Լուի վան Գալի թիմին, հատկապես որ ԲԿՄԱ-ն այս մրցաշրջանում շատ պայթյունավտանգ թիմ է, իսկ Մոսկվան այս պահին՝ ցուրտ եւ անհյուրընկալ: Բացի այդ, «Յունայթեդին» առաջիկա հանգստյան օրերին սպասվում է դերբի «Սիթիի» դեմ:

Կանխատեսում՝ հյուրերի հաղթանակ, թեեւ ԲԿՄԱ-ի համար  միավորը եւս իրական է թվում

«Յուվենտուս» - «Բորուսիա» Մյունխենգլադբախ

21 հոկտեմբեր, 22:45, «Յուվենտուս Ստեդիում», Թուրին

Նոր մրցաշրջանի ավելի վատ մեկնարկ, քան «Բորուսիայի» մոտ էր, անհնար էր պատկերացնել, սակայն թիմը մարզչի փոփոխությունից հետո հաղթել է Բունդեսլիգայի չորս խաղերում անընդմեջ՝ խփելով 14 գնդակ: «Յուվենտուսի» մեկնարկը գրեթե նույնքան անհաջող էր, բայց վերադարձը՝ ոչ այնքան տպավորիչ: Այնուամենայնիվ, ՉԼ-ում նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոնները 100-տոկոսանոց արդյունք գրաված թիմերից մեկն են եւ նահանջելու մտադրություն չունեն:

Կանխատեսում՝ «Յուվենտուսի» հաղթանակ

4 հանդիպում, որտեղ բավարար է դիտել խփված գոլերը, իսկ դրանք քիչ չեն լինելու

ԲԱՏԵ - «Բարսելոնա»

20 հոկտեմբեր, 22:45, «Բորիսով-Արենա», Բորիսով

5 տարի առաջ «Բարսելոնան» այցելեց Բորիսով եւ հաղթեց 5-0 հաշվով: Բելառուսների 3-2 հաշվով հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ զրկեց նրանց «Բարսելոնային» որեւէ կերպ լուրջ դիմադրություն ցույց տալու շանսից, քանզի այդ անակնկալից հետո Լուիս Էնրիկեն ստիպված է ավելի լուրջ տրամադրել իր թիմին ընդդեմ ԲԱՏԵ-ի: Ամեն դեպքում, աստուրիացի մարզիչը անհանգստանալու պատճառ չունի, քանզի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում խփած 4 գնդակը կարծես այնքան էլ չհագեցրին բրազիլացի Նեյմարի ախորժակը, իսկ Սուարեսն ընդհանրապես սոված մնաց: Միեւնույն ժամանակ, շատ հնարավոր է, որ օրեր առաջ Բելառուսի չեմպիոն դարձած ԲԱՏԵ-ն կարողանա ուրախացնել իր երկրպագուներին խփած գոլով, քանզի «Բարսելոնան» այս տարի շատ շռայլ է, ընդամենը 2 անառիկ դարպաս մրցաշրջանի 13 խաղում:
[[gallery5]]
Կանխատեսում՝ Նեյմար, Սուարես, ու էլի ինչ-որ մեկը. «Բարսելոնան» կհաղթի խոշոր հաշվով

«Պորտու» - «Մաքքաբի» Թել-Ավիվ

20 հոկտեմբեր, 22:45, «Դրագաո», Պորտու

«Պորտուն» գրավել է մրցակցի դարպասը ՉԼ-ում իր վերջին 12 խաղերում, իսկ «Մաքքաբին» նույն մրցաշարի իր 8 հանդիպումներից ոչ մեկում չի կարողացել անառիկ պահել դարպասը:

Կանխատեսում՝ «Պորտուն» կջախջախի մրցակցին

«Ատլետիկո» - «Աստանա»

21 հոկտեմբեր, 22:45, «Վիսենտե Կալդերոն», Մադրիդ

«Աստանայի» մուտքը ՉԼ կարելի է շատ բախտավոր համարել, իսկ նախորդ տուրում նաեւ առաջին միավորը եկավ, սակայն ժամանակն է, որ ղազախները ցույց տան իրենց տոկունությունը իսկական հրեշների դեմ: Սա երեւի լինի ամենաբարձր մակարդակի խաղը «Աստանայի» պատմության մեջ, սակայն ամենահաջողը այն հազիվ թե դառնա:

Կանխատեսում՝ «Ատլետիկոն» վստահ հաղթանակ կտանի

«Վոլֆսբուրգ» - ՊՍՎ

21 հոկտեմբեր, 22:45, «Ֆոլկսվագեն Արենա», Վոլֆսբուրգ

Մի խմբում, որտեղ բոլոր թիմերն ունեն 3-ական միավոր, սպասելի է ամեն ինչ, սակայն այս դեպքում առավել սպասելի է գոլառատ ֆուտբոլ, քանի որ խաղում են երկու շատ «թեթեւամիտ» ու ուրախ թիմեր: ՊՍՎ-ն արդեն 38 տարի չի հաղթել Գերմանիայում, ու այս խաղում էլ դժվար կլինի կանգնեցնել ժամանակի այդ հաշվիչը, քանզի կազմով մրցակիցը բավականին գերազանցում է սեփական հարկի տակ հաղթանակ տանելու համար:

Կանխատեսում՝ Տանտերերի հաղթանակ
[[gallery6]]
4 հանդիպում, որոնց վրա ժամանակ ծախսել չարժե

«Դինամո» Զագրեբ - «Օլիմպիակոս»

20 հոկտեմբեր, 22:45, «Մաքսիմիր», Զագրեբ

Կանխատեսում՝ «Օլիմպիակոսը» կհաղթի

«Վալենսիա» - «Գենտ»

20 հոկտեմբեր, 22:45, «Մեստալիա», Վալենսիա

Կանխատեսում՝ «Վալենսիան» կհաղթի

«Մալմյո» - «Շախտյոր»

21 հոկտեմբեր, 22:45, «Շվեդբանկ Շտադիոն», Մալմյո

Կանխատեսում՝ «Շախտյորը» կհաղթի

«Գալաթասարայ» - «Բենֆիկա»

21 հոկտեմբեր, 22:45, «Տուրկ Տելեկոմ Արենա», Ստամբուլ

Կանխատեսում՝ Ոչ- ոքի

Կարեն Ռաֆայելյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о реализации программы реновации в районе Филевский Парк


Спорт в России и мире
Москва

Новгородские студенты стали призёрами олимпиады по анатомии в Петербурге


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Большой шлем

Dagospia: Синнер и Калинская вместе поужинали в ресторане в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Никабы





Путин в России и мире
Москва

Путин перед поездкой в Минск встретился с патриархом Кириллом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Премьера спектакля Игоря Бутмана и Константина Хабенского "Петя и Волк"



Москва

«Грузовичкоф» принял участие в мероприятии Авито – «Лиге Авито Услуг»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net