Գերմանիայի միավորման 25-ամյակի առթիվ կկայանա ֆուտբոլի մրցաշար
Մրցաշարի բացման արարողությանը ներկա են լինելու Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Միմյանց դեմ մրցելու են Հայաստանում հավատարմագրված Գերմանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Թուրքմենստանի, ԱՄՆ-ի դեսպանատների աշխատակիցները:
Հաղթողի կոչման համար պայքարելու են նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի պատվիրակության, QSI միջազգային դպրոցի եւ ՀՀ արտգործնախարարության թիմերը: