Ռուս զինվորականները ՀՀ-ում ավարտել են զորավարժության ակտիվ փուլը
Մոտոհրաձգային եւ տանկային ստորաբաժանումները երթով անցել են 100 կմ՝ «Կախմուդ» զորավարժարանից մինչեւ «Ալագյազ»:
Զորավարժություններում ներգրավված է ավելի քան 600 զինծառայող եւ 100 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա՝ տանկեր, հետեւազորի մարտական մեքենաներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, «Գրադ» հրետանային համալիրներ:
Զորավարժությանը մասնակցել են նաեւ ՄիԳ-29 կործանիչներ եւ անօդաչու թռչող սարքեր:
Այս զորավարժությունը ռուսաստանյան ռազմաբազայի ծառայողների հիմնական քննությունն էր: Ստուգարքի արդյունքով ստացվելու է զինծառայողների ուսուցման համար 2015թ. ամառային շրջանի ընդհանուր գնահատականը: