123ru.net
Медиамакс
Сентябрь
2022
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30

Ռուսաստանը «փաթեթային» համաձայնության հասնելու հույս ունի

0

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ծավալուն հարցազրույց է տվել «Ռուսաստանն՝ այսօր» գործակալությանը, որում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին։

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

«Պատմական նշաձող»

«Փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ընդունումը, անշուշտ, պատմական նշաձող է սահմանել մեր երկրների հարաբերություններում։

Փաստաթուղթը նպատակներ է դնում համագործակցության առանցքային ոլորտներում եւ հստակ ուղղություններ է սահմանում հետագա համատեղ աշխատանքի համար գալիք տարիների համար»:

«Հատուկ հարգանքի է արժանի»

«Կցանկանայի ընդգծել, որ Բաքվի սկզբունքային վերաբերմունքը Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նկատմամբ հատուկ հարգանքի է արժանի միջազգային հարաբերությունների համար այս դժվարին ժամանակներում։

Մենք զարգացնելու ենք մեր դաշնակցային հարաբերությունները՝ հաշվի չառնելով արտաքին կոնյուկտուրան»։

«ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը բխում է Ադրբեջանի շահերից»

«Մեր կարծիքով, ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Ադրբեջանցի գործընկերները կարող են լիապես օգտվել միության ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ընդհանուր շուկաներից»։

«Փաթեթը» համաձայնեցվում է

«Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրերից է։ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցվում է խոշոր նախագծերի «փաթեթ»՝ շեշտը դնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային եւ ճանապարհային կապի գործարկման վրա՝ դեպի հարեւան երկրներ հնարավոր ելքով։ Նման նախագծերը ներառում են երկաթուղու, ինչպես նաեւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։

Հուսով ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը մեզ կհաջողվի «փաթեթային» համաձայնության հասնել։ Դրանից հետո կմեկնարկի կոնկրետ նախագծերի իրականացումը, որոնց կկարողանան միանալ բոլոր շահագրգիռ ընկերությունները։ Համոզված եմ, որ հայտարարված մրցույթների արդյունքներով մասնակիցների թվում կլինեն ռուսաստանյան օպերատորներ»։

Լաչինի միջանցքը

«Առանցքային է, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023 թվականի ապրիլի 1-ից նրանք նոր երթուղու վրա կլինեն»։

 Համանախագահության ձեւաչափը եւ «քմահաճույքները»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կաթվածահար եղավ այն բանից հետո, երբ փետրվարի 24-ին ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները «սառեցրեցին» իրենց ռուս գործընկերոջ հետ փոխգործակցությունը՝ առանց նախնական ծանուցման եւ խորհրդակցությունների։ Եռյակի աշխատանքի հիմնական սկզբունքի՝ կոնսենսուսի կանոնի նման կոպիտ խախտում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեսնամյա պատմության ընթացքում առաջին անգամ։

Որոշ ժամանակ անց Փարիզից սկսեցին անուղղակի ազդակներ գալ համանախագահների մակարդակով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին՝ կարծես ոչինչ էլ չէր եղել։ Մինչդեռ մենք հստակ բացատրություն չենք ստացել հարթակի աշխատանքը արգելափակելու պատճառների մասին։ Երաշխիքներ չկան, որ նման դեստրուկտիվ գործողություններն ապագայում չեն կրկնվի մեկ այլ անհասկանալի պատրվակով։

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները չպետք է կախված լինեն արեւմտյան խաղացողների քմահաճույքներից»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей


Спорт в России и мире
Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин посоветовал москвичам пересаживаться на электромобили





Путин в России и мире
Москва

Американская разведка предупредила Байдена: Путин не пошутил, Зеленский тянет нас в ад


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко дал ответ на вопрос, в каком случае Минск применит ядерное оружие




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Виктор Тепляков

Депутат ЗСК Виктор Тепляков принял участие в 44-й сессии региональной Думы



Москва

Заммэра Москвы Ефимов: в СВАО по КРТ построят жильё, гостиницу и медцентры

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net