Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Март
2022
1 2 3 4 5
6
7
8
9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Որքա՞ն երկար Պուտին հավատարիմ կմնա «խելագարի տեսությանը»

0

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում IESE բիզնես դպրոցի տնտեսագիտության եւ ֆինանսների պրոֆեսոր Քսավիեր Վիվեսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցեց աշխարհը, ստիպելով շատերին գալ այն եզրակացության, որ նման չմտածված արարքը կարող էր իրականացվել միայն իռացիոնալ ավտոկրատի, կամ գուցե, նույնիսկ խելագարի կողմից: Մյուսները սակայն դրա մեջ տեսան ռացիոնալ ռազմավարություն՝ օգտագործել Արեւմուտքի ներկայիս թուլությունը հին խորհրդային կայսրությունը վերականգնելու համար: Ո՞վ է ճիշտ:

Սիրիայում եւ Աֆղանստանում ֆիասկոյից մինչեւ Բրեքզիթ եւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում խորացող բեւեռացումն ու կաթվածահարությունը (որը նույնպես կախված է ռուսական էներգիայից), կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու Վլադիմիր Պուտինը կարող էր որոշել, որ ժամանակն է հարվածելու: Դրան գումարեք ռուսների հետկայսերական խումարը Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ կարող եք տեսնել, թե ինչու նա կարող էր մտածել, որ հաղթական խաղաքարտը իր ձեռքում է:

Պուտինն Ուկրաինայի դեմ իր պատերազմը արդարացնում է երկրի արեւելյան շրջաններում ռուսների դեմ ցեղասպանության մասին անհեթեթ պնդումներով, որոնք սարսափելի կերպով հիշեցնում են 1938 թվականի Հիտլերի Մեծ սուտը: Այն բանից հետո, երբ Հիտլերը հայտարարեց, որ 300 սուդետական գերմանացիներ սպանվել են չեխական ոստիկանության կողմից, Արեւմուտքը հավանության նշան տվեց Մյունխենին, եւ Հիտլերը ներխուժեց Չեխոսլովակիա եւ սկսեց այն մասնատել: Բոլորս գիտենք, թե ինչ եղավ հետո։ Ինչպես արդարացիորեն ասել էր Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեւիլ Չեմբերլենի վերադառնալուց հետո. «Դուք ընտրություն ունեիք պատերազմի եւ անպատվության միջեւ: Դուք ընտրեցիք անպատվությունը, եւ այժմ կստանաք պատերազմ»։

Պուտինը վաղուց էր պատրաստվում Ուկրաինա ներխուժմանը։ Բացի Չինաստանի հետ նոր տնտեսական գործարքներ կնքելուց եւ միջազգային ու տեղական լրատվամիջոցները ապատեղեկատվությամբ հեղեղելուց, նա նաեւ մոտ 630 միլիարդ դոլար արժութային պահուստներ էր կուտակել:

Թեեւ նրա վարչակարգի դեմ կիրառվող կոշտ պատժամիջոցները անհասանելի են դարձրել այդ ռազմական գանձարանը, դրա կուտակումը լուրջ պլանավորման նշան է: Այժմ մենք գիտենք, որ մինչ եվրոպական քաղաքական առաջնորդները, ինչպիսին է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկխոսության մեջ էին Ռուսաստանի հետ եւ առաջարկում էին հաշտեցման տարբեր ձեւեր, դիվանագիտական «լուծումը» երբեք բանակցությունների սեղանին չէր:

Ի՞նչ նկատառումներ պետք է ներառվեին Պուտինի ռազմավարության մեջ։ Նախ՝ նա, հավանաբար, հաշվարկել էր, որ պատժամիջոցները ընդունելի կլինեն, հաշվի առնելով, որ երբ Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց Ղրիմը, միջամտեց Արեւմուտքի ընտրություններին, սպանություններ էր իրականացնում ամբողջ աշխարհում եւ իր դերն խաղաց 2014 թվականին քաղաքացիական ինքնաթիռի կործանման մեջ, Արեւմուտքը միայն զուսպ արձագանք էր ցուցաբերել: Կրեմլը նաեւ ճիշտ էր ենթադրել, որ արեւմտյան ժողովրդավարությունները ուժով չեն պատասխանի ռազմական գործողություններին:

Ավելին, քանի որ Չինաստանը կիսում է Կրեմլի շահագրգռվածությունը՝ զսպելու լիբերալ ժողովրդավարության տարածումն ամբողջ աշխարհում, Պուտինը կարող էր հույս դնել չինացիների վրա, որոնք լրացուցիչ տնտեսական փրկագոտի կապահովեն՝ գնելով ռուսական գազը:

Սակայն այս նոր հարաբերությունները թանկ գին են ունենալու: Քանի որ աշխարհը շարունակում է բաժանվել առանձին տեխնոլոգիական եւ տնտեսական բլոկների, Ռուսաստանն էլ ավելի մեծ կախվածություն կունենա Չինաստանից, ինչը նշանակում է ռազմավարական ինքնավարության կորուստ։ Ռուսաստանը կարող է ունենալ հզոր բանակ, սակայն ունենալով Իսպանիայի եւ Իտալիայի ՀՆԱ-ին համարժեք ՀՆԱ, այն հեռու է տնտեսական տերություն կոչվելուց:

Մեկ այլ գինը կլինի ՆԱՏՕ-ի վերածնունդը։ Սպառնալով Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ-ի հետ վերջին բանակցություններում նրանց ներգրավվածության համար՝ Կրեմլը ցույց տվեց, որ Պուտինի առաքելությունը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից:

Պուտինը հնչեցրել է նաեւ միջուկային զենք օգտագործելու ոչ շատ քողարկված սպառնալիք. յուրաքանչյուրը, ով կմիջամտի Ուկրաինայում, կբախվի «հետեւանքների, որոնք դուք երբեք չեք տեսել»: Արդյո՞ք փոխադարձ երաշխավորված ոչնչացումը կորցրել է իր արդյունավետությունը որպես միջուկային զսպող միջոց: Մի՞ թե դա խելագարություն չէ:

Ամենայն հավանականությամբ, դա եւս մեկ ռազմավարական հնարք է. այն, ինչ նախկինում դիվանագիտության մեջ անվանում էին «խելագարի տեսություն»։ Պուտինը պետք է անընդհատ երկերեսություն անի. եթե նա աչքը թարթի, ապա Արեւմուտքը կիմանա, որ այս ամբողջ ընթացքում նա հետեւել էր լավ մտածված ռազմավարությանը։ Խաղերի տեսության տեսանկյունից նա ցույց կտա, որ իր «տեսակը» միշտ չէ, որ ագրեսիվ է։ Դրանով նա կկորցնի զգալի ռազմավարական առավելությունը։

Կրեմլը դեռ պահպանում է իր ագրեսիվ գիծը։ Բայց դա երկու վտանգ է պարունակում։ Նախ՝ դժբախտ պատահարը կամ թյուրիմացությունը կհրահրեն ուղղակի ռազմական առճակատում Արեւմուտքի հետ։ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ դա, եթե նրան լիովին չաջակցի Չինաստանը, որը ներկայում ոչինչ չի շահի նման սցենարից:

Երկրորդ վտանգն այն է, որ Արեւմուտքը փորձելու է Կրեմլը փորձարկել իր սահմանափակ, սակայն հզոր ռազմական դիմադրությամբ։ Ուկրաինայում դա անելը կարող է չափազանց ռիսկային լինել, թեեւ այն կարող է հրահրվել մեծ քաղաքում արյունահեղությամբ, սակայն Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում ռուսական ռազմանավերի շրջափակումը ցույց է տալիս հնարավոր ճանապարհը:

Պուտինը, ամենայն հավանականությամբ, բացառել է այս հնարավորությունը, քանի որ որոշել է, որ Արեւմուտքը չափազանց անօգնական է: Իսկ եթե պարզվի, որ նա սխա՞լ է: Իսկ եթե Արեւմուտքը Կրեմլին հիմնավոր պատճառներ տա հավատալու, որ նա այդքան էլ թույլ չէ: Ի վերջո, շատ բան կախված կլինի նրանից, թե Արեւմուտքն ինչ գին է պատրաստ վճարել Ռուսաստանին զսպելու համար:

Copyright: Project Syndicate, 2022.
www.project-syndicate.org

Загрузка...

Губернаторы России
Москва

Мэр Москвы договорился о создании роботизированного завода по производству грузовых автомобилей

Спорт в России и мире
Москва

В Швейцарии завершился чемпионат Европы по спортивной и фитнес-аэробике

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Арина Соболенко

«Сейчас даже счёт не помню»: Андреева сенсационно победила Соболенко и вышла в полуфинал «Ролан Гаррос»

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Мария Багреева: глобальные климатические цели достижимы лишь при участии городов

Путин в России и мире
Москва

Эксперт Михаил Александров: Далекие от реалий мифологемы

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Тимати

Тимати о возможном возращении Starbucks в Россию: "Мы лучше"

Москва

РФ может возобновить авиасообщение с Южной Кореей, Индонезией и Саудовской Аравией

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net