Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Ноябрь
2021
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13
14
15 16 17 18 19 20
21
22 23 24 25 26
27
28
29
30

5/10/15. Երեւանի նոր քաղաքապետը, Էշթոնի այցը, «վատագույն սցենարը»

0

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-21

«Պատվախնդիր փաստաթուղթը»

Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագիրը «պատվախնդիր փաստաթուղթ է» եւ «մեր նոր ճանապարհային քարտեզը` բարեփոխումները շարունակելու համար»։

Ելույթ ունենալով գերմանական Բերթելսման հիմնադրամում, Ռոբերտ Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ Գործողությունների ծրագիրը հնարավորություն կտա նաեւ ակտիվացնել Հայաստանի եւ ԵՄ անդամ-երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները:
    
Քոչարյանը նշել էր նաեւ, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) հիմք է հանդիսանում ՆԱՏՕ-ի հետ «երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցության համար»։

Կրկին առաջարկել է Թուրքիային

Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի առաջարկը` ստեղծել հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողով բոլոր վիճելի խնդիրները քննարկելու համար, ուժի մեջ է:

Հայաստանի նախագահը հիշեցրել էր, որ առաջարկել էր ստեղծել միջկառավարական հանձնաժողով 2005թ. գարնանը, պատասխանելով Թուրքիայի վարչապետի առաջարկին` ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, պատմաբանները չեն կարող պատասխանատվություն կրել երկկողմանի հարաբերությունների համար, քանի որ այն կրում են կառավարությունները:

«Սակայն միջկառավարական հանձնաժողովում կարող են լինել ենթախմբեր, որոնցից մեկում կարող են համատեղ աշխատել երկու երկրների պատմաբանները»,- ասել էր Հայաստանի նախագահը:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-21

Տարոն Մարգարյանը Երեւանի նոր քաղաքապետն է
 
Նոյեմբերի 15-ին Երեւանի ավագանու անդամները միաձայն մայրաքաղաքի նոր քաղաքապետ էին ընտրել Տարոն Մարգարյանին։

Նոյեմբերի 18-ին տեղի էր ունեցել Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել էր Տարոն Մարգարյանին՝ մաղթելով հաջողություն եւ հաստատակամություն, եւ շնորհակալություն էր հայտնել նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, ըստ նախագահի, իր կարճ պաշտոնավարման ընթացքում «հասցրել է իր հետքը թողնել Երեւանի պատմության մեջ»:

Քեթրին Էշթոնի այցը
 
Նոյեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Երկրի ղեկավարը նշել էր, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: «Մեր նպատակը շատ հստակ է, եւ բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր եւ հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել էր նախագահը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քեթրին Էշթոնն ասել էր, որ Եվրամիության հետ Հայաստանի խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցություններն առաջիկայում կմտնեն նոր փուլ: 

«Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նպաստել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ասել էր Էշթոնը:  

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագիրը, որի մաս էր կազմում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, չստորագրվեց. Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը։

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-21

 «Վատագույն սցենարը»

Նոյեմբերի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք հավերժ պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե Բաքվի ղեկավարությունը կրկին փորձի ճակատագրի հետ խաղալ, ապա թող պատրաստվի վատագույն սցենարին»:

«Այդ դեպքում որեւէ մեկին չեն կարողանա մեղադրել քաղաքների եւ շրջանների կորստի համար: Բաքվում պետք է գիտակցեն՝ ուժային լուծումն իրենց մոտ չի ստացվելու», - ասել էր նախագահը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին:

«Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը առաջացրել է թերլիարժեքության եւ պարտվածի բարդույթներ: Եվ բնական է, որ ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ այդ բարդույթներից ազատվելու համար՝ անգամ ստի, ապատեղեկատվության եւ իրականության խեղաթյուրման ճանապարհով: Նրանք միշտ պնդել են, որ Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է, որ իրենք ունեն ժամանակակից սպառազինություններ եւ նավթադոլարներ, որոնք օգտագործելով, կարող են ցանկացած պահին գրավել Լեռնային Ղարաբաղը: Ապրիլյան պատերազմի ընթացքում առճակատվելով հակառակ իրականության հետ, Ադրբեջանի ղեկավարությունը հիմա ստիպված է արդարացնել մարդկային եւ ռազմա-տեխնիկական կորուստները», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Արա Թադեւոսյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин объявил о начале работы хаба молодежного предпринимательства

Спорт в России и мире
Москва

Педагоги школы №2065 вошли в ТОП-5 лучших туристских команд Москвы

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Анна Калинская

«Контракта на экипировку у меня до сих пор нет» // Теннисистка Анна Калинская о лучшем сезоне в своей карьере

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

40% россиян готовы пересесть на электромобили: исследование СК "Ренессанс Страхование" выявило плюсы и минусы

Путин в России и мире
Москва

Новые правила въезда россиян в Китай заработают в 2025 году

Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко продемонстрировали сборку фюзеляжей МС-21 на Иркутском авиазаводе, Минск проявляет интерес в работе с ОАК

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пошел в атаку на Кличко. Госбюро расследований проводит обыски у заммэра Киева

Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Нюша

Нюша рассказала, на что бы потратила легкие деньги

Москва

Путин рассказал, как российским СМИ мешают работать на Западе

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net