Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Октябрь
2021
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18 19 20 21 22 23
24
25 26 27 28 29 30
31

Տառաստեղծումը՝ սեր, հիվանդություն եւ արվեստ

0

Ավելի քան 30 տարի Էդիկ Ղաբուզյանը տառատեսակներ է ստեղծում՝ հայոց այբուբենի գրության հարյուրավոր ձեւեր: Դրանք ցուցադրվել են տարբեր երկրներում, որտեղ տառատեսակներ՝ ֆոնտեր ստեղծելը վաղուց արվեստ է համարվում: Լոռեցի ընկերները նեղսրտել են՝ ամբողջ աշխարհում տառերդ տեսան, բացի քո հարազատ քաղաքից: Նրանց նախաձեռնությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվել է Ղաբուզյանի տառատեսակների ցուցահանդեսը:

Շատերի համար նրա աշխատանքը տարօրինակ ու անհասկանալի զբաղմունք է, իր ու գործից հասկացողների համար՝ կարեւոր առաքելություն:

«Տառատեսակները ոչ միայն գրավոր հաղորդակցության միջոց են, այլ՝ դիզայնի կարեւոր բաղադրիչ: Երբեմն գովազդային, ազատ ոճի տառատեսակների խնդիրը ոչ թե ընթեռնելիությունն է, այլ՝ տպավորություն թողնելը։ Մենք տառատեսակների բազմազանության կարիք ունենք, մեր դիզայնը դրա կարիքն ունի։

Լատինական տառարվեստն ունի գրեթե կատարելության հասցրած տասնյակ հազարավոր տառատեսակներ։ Միայն «Մոնոթայփ» ընկերությունը մի քանի հարյուր տառաստեղծ ունի, որոնք առավոտից երեկո տառ են սարքում: Մենք նրանց հետ համեմատվել չենք կարող»։

Հայկական թղթադրամի վրա Էդիկ Ղաբուզյանի ստեղծած տառատեսակներն են, պետական պաշտոնական փաստաթղթերը նրա տառատեսակներով են, բազմաթիվ գրքերին, գովազդային պաստառներին կրկին նրա ձեռագիրն է: Տառատեսակներ է ստեղծել նաեւ կիրիլյան, հունական, արաբական այբուբենների համար: Տարիներ առաջ «հիվանդացել է» տառաստեղծմամբ ու դրանից հրաժարվել այլեւս չի կարողանում:

«Երբեմն մի շրջան է գալիս, երբ ուղեղիս մեջ անընդհատ տարբեր տառատեսակներ են պտտվում, մեկը կիսատ եմ թողնում, անցնում մյուսին: Երբեմն գիշերն էլ չեմ կարողանում նորմալ քնել: Քնած ժամանակ էլ տառ եմ տեսնում, արթնանում ու սկսում եմ նկարել։ Կիսախելագար վիճակ է։ Բայց լինում են նաեւ շրջաններ, երբ ասում եմ՝ վերջ, էլ տառ չեմ ստեղծելու։ Դա երբեմն մեկ ամիս է տեւում, եւ այդ ընթացքում ոչինչ չեմ կարողանում անել։ Նույնիսկ տեխնիկական հարցեր չեմ կարողանում լուծել, ասենք՝ «ո» տառի առաջին մասնիկը իջեցնել, «ր» ստանալ: Տառերին նայել չեմ կարողանում։ Էդպիսի շրջան էլ է գալիս»։

Հիշում է՝ 30 տարի առաջ, երբ պատահաբար բացահայտեց տառարվեստը, մեծ ջանքեր պահանջվեց դրանում հմտանալու համար: Պրոֆեսիոնալ տառաստեղծները ավագ սերնդից էին, համակարգչին չէին տիրապետում, իրենք էլ համակարգիչ գիտեին, բայց տառարվեստին էին անծանոթ: Ով ինչպես կարողանում, առաջ էր գնում: Ինքն իր ստեղծած տառերը ցույց էր տալիս նկարիչ ընկերներին, իրարամերժ կարծիքներ լսում: Ասում է՝ նայում եմ ստեղծածս առաջին տառերին ու ամաչում, բայց այն ժամանակ այլընտրանք չկար, խոտան տալով էինք սովորում: Նեղսրտում է, որ այսքան տարի հետո էլ տառատեսակ ստեղծելը լուրջ աշխատանք չդարձավ:

«Հիմա շատ մոդայիկ է տառ ստեղծելը: Ով տառերի մասին մոտավոր պատկերացում ունի, նոթբուք ունի, որոշ ծրագրերի է տիրապետում, նստում ու սկսում է ավերել։ Տառերի միջեւ լույսը, միջտառային հարաբերությունները, տառերի ձեւերը, հաստ ու բարակ լինելը ու նման շատ խնդիրներ չլուծած, տառը չհասկացած՝ տառատեսակ են սարքում։ Բայց մի օր պիտի՞ կանգ առնենք, պիտի՞ հասկանանք, որ սա նույնքան կարեւոր է, նույնքան արժեքավոր, ինչքան դաստիարակությունը, մաթեմատիկա ու նկարչություն սովորելը»:

Ասում է՝ Գեղարվեստի ակադեմիայում տաղանդավոր ուսանողներ ունի, որոնք հետաքրքրված են տառարվեստով. պրոֆեսիոնալների հետ մրցույթների են մասնակցում ու մրցանակներ ստանում: Պետք է նրանց օգնել, ոտքի կանգնեցնել, փայլուն արդյունք կունենանք:

Ցուցահանդեսը Վանաձորում կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Էդիկ Ղաբուզյանն ասում է՝ իր տառատեսակները սիրով կներկայացնի նաեւ Հայաստանի այլ մարզերում, եթե մեր երկրի մշակութային քաղաքականությամբ զբաղվողներն առաջարկեն:

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Մեսրոպ Մեսրոպյանի եւ Էմիլ Յավրյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено

Спорт в России и мире
Москва

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев проиграл Рафаэлю Надалю тренировочный сет на «Ролан Гаррос»

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Греть и поливать. Во Дворце пионеров рассказали, как защитить растения от заморозков

Путин в России и мире
Москва

Посол Антонов назвал недопустимым очередное оскорбление Байдена в адрес Путина

Лукашенко в Беларуси и мире
Минск

И драники, и сало: Лукашенко угостил Путина в Минске национальными белорусскими блюдами

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Панасыч, а местечковые то не знают...

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Иоганн Себастьян Бах

«Бах vs Рахманинов» из цикла Битва Клавиров под величественными сводами Петрикирхе

Москва

Предложение о запрете ношения никаба назвали административным ограничением

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net