Կրեմլը չի մեկնաբանում Փաշինյանի գաղափարը
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեւանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու ոչինչ չունեմ», - նշել է Պեսկովը:
«Երեկ սրացում էր տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր էին գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է, Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումը ապահովելու համար», - ասել է Պեսկովը: