ՌԴ-ն պատրաստ է ողջունել ԼՂ հարցում Ֆրանսիայի ջանքերը
Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերում Ֆրանսիայի՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափին միանալու եւ միջնորդի դեր ստանձնելու մտադրությանը։
«Եթե միջնորդական ջանքերը բերում են խաղաղության, կայունության, կանխատեսելիության, օգնում են գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացմանը, ապա դրանք միայն ողջունելի են»,- ասել է նա։
Դմիտրի Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործընթացը բավական լավ է ընթանում։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի, այնպես էլ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը։