Սահարա անապատից տաք օդային հոսանքներ են գալիս Հայաստան
Դրանց ներթափանցմամբ պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-ից 16 աստիճանով:
Հուլիսի 19-ից 20-ը Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում եւ Երեւանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի, հայտնում է Շրջական միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը: