Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Август
2020

Հայկական snkh ստուդիայի «թռչող» կինոթատրոնը՝ Մոսկվայի կենտրոնում

0

Առաջին հնարավորության դեպքում, առաջին չվերթով Աշոտ ու Արմինե Սնխչյանները կմեկնեն Մոսկվա՝ իրենց նախագծած կինոթատրոնում ֆիլմ դիտելու։ Հուսով են՝ կհասցնեն սեփական աչքերով տեսնել կառույցը, որի նախագծումը մեծ արկածախնդրություն են համարում։ 

2012 թվականից ժամանակակից արվեստի «Գարաժ» թանգարանն իրականացնում է Garage Screen ծրագիրը՝ մոսկովյան հանդիսատեսին ներկայացնելով ռուսական ու արտասահմանյան կինոյի եւ անիմացիայի նմուշները։ 2016-ին սկսեցին ֆիլմերի բացօթյա դիտումները. սկզբում՝ թանգարանի տանիքին, հետո՝ փառատոնի համար ստեղծված ամառային կինոթատրոնում։

Այն ժամանակավոր կառույց է, գործում է մի քանի ամիս միայն։ Ամեն տարի «Գարաժ»-ը հայտարարում է կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ ու հաղթողին հնարավորություն տալիս իրականացնել իր նախագիծը։

Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղզստանից ստացված 136 հայտերից այս տարվա համար ժյուրին ընտրել էր հայկական snkh ճարտարապետական արվեստանոցի նախագիծը։ Համավարակի պատճառով մի քանի անգամ ամսաթիվը փոփոխելուց հետո՝ օգոստոսի 1-ին Գորկու անվան այգում տեղակայված կինոթատրոնը բացեց դռները։

Որ կինոթատրոնը լինելու է վրանային, snkh ստուդիայի թիմը որոշել էր առանց երկար քննարկումների։

«Եթե կա պատ, ուրեմն՝ կա հիմք։ Եթե կա հիմք, ուրեմն՝ հողին կպած, մնայուն մի բան է։ Իսկ մեզ համար շատ կարեւոր էր, որ հողի հետ կապ չունենա ու դա հստակ հասկացվի, որովհետեւ կառույցն այսօր այստեղ է, վաղը կարող է մի մետր կամ հազար կիլոմետր այն կողմ տեղափոխվել»,- ասում է snkh ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Արմինե Սնխչյանը:

«Մեր հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ ժամանակավոր ու քոչվոր ճարտարապետությունը գրեթե նույն բանն են։ Քոչվոր ճարտարապետությունը չի կարող պատ ունենալ։ Կինոթատրոնի այդ հսկայական շենքը պարփակված է բարակ մեմբրանով՝ շատ կայուն թաղանթով, որը դիմանում է քամուն, անձրեւին, արեւին, վերամշակվող է, բայց հիմնական կոնստրուկցիա չէ: Ամբողջովին հավաքովի է, մի դետալ չկա, որ հնարավոր չէ քանդել, տեղափոխել»,- բացատրում է snkh-ի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը:

Ինչ նպատակի է ծառայելու վրանատիպ տաղավարը, կարելի է կռահել՝ առանց ներս մտնելու: Նախագծի հեղինակները սա հատուկ են շեշտել՝ արտաքին լուծումներով:

«Մենք շատ էինք ցանկանում, որ հենց ճակատային հատվածում հստակ երեւար տաղավարի գործառույթը։ Այդ նպատակով դահլիճի կտրվածքը ցույց տվեցինք ճակատի վրա։ Ստացանք բազմաթիվ դահլիճներին բնորոշ թեք առաստաղ, որը տանում է դեպի էկրան, եւ ստացանք ներքեւից կտրած ամֆիթատրոն, ինչը հստակ ցույց է տալիս, որ դահլիճային տաղավար է։ Երբ դրսից տեսնում ես տանիքի թեքությունն ու ամֆիթատրոնի ուրվագիծը, ասոցիատիվ հասկանում ես, որ դահլիճ է, կինոթատրոն կամ թատրոն, բայց ոչ՝ ուրիշ բան»,-նշում է Արմինեն։

Թեեւ snkh ստուդիան նախագիծն արել էր 2019-ին՝ նախքան COVID-19-ի ի հայտ գալը, բայց չորս մուտքով ու մեմբրանի շնորհիվ մշտապես օդափոխվող դահլիճը համավարակի պայմաններում շատ արդիական է:

Փակ սահմանների պատճառով Սնխչյանները չեն կարողացել մասնակցել շինարարության ընթացքին։ Ստիպված էին հեռավար հետեւել աշխատանքին՝ բազմաթիվ տեսակոնֆերանսների, զանգերի միջոցով։

Աշոտն ասում է՝ մինչեւ հիմա նայում է լուսանկարներն ու չի հավատում, որ  նախագիծն իրականացել է։ Մինչդեռ մրցույթին մասնակցելիս մտածում էին՝ շանսերը քիչ են։

Ժյուրին 136 հայտից ընտրել էր 6-ը՝ հիմնվելով մասնակիցների պորտֆոլիոյի վրա։ Իսկ կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի նախագծերը 6 մասնակիցները ներկայացրել էին եզրափակիչ փուլում՝ ժյուրիի հետ առերես հանդիպմանը։

«Դա մեծ առավելություն էր, որովհետեւ, եթե այս նախագիծն անձամբ չներկայացնեինք, գուցե ընթեռնելի չլիներ, գաղափարը միանգամից չհասկացվեր։ Նախագծի պաշտպանությունն էլ շատ լավ անցավ. Արմինեի հետ ուրախ-զվարթ դուրս եկանք, տեսնենք՝ մյուս ճարտարապետները տխուր, ամպոտ դեմքերով պտտվում են։ Հարցնում ենք՝ ի՞նչ է եղել։ Ասում են՝ շատ ծանր անցավ, շատ քննադատեցին։ Հասկացանք, որ մեր նախագիծը լավ են ընդունել։

Շատ էին հավանել մեմբրանի գաղափարը, որ կառուցվածքը դրսից ամբողջությամբ երեւում է, որ թրենդային չէ, այս պահի միտումներին չի ենթարկվում, այլ օբյեկտիվ նախագիծ է»,- պատմում է Աշոտը:

«Ինձ թվում է՝ մեր նախագծի ամենալավ կողմն այն է, որ շատ անկեղծ է,-ավելացնում է Արմինեն։ -Մենք ունենք կառույց, որը պահում է անհրաժեշտ ծանրությունը, որի կառուցվածքը երեւում է, մենք չունենք պատ, ունենք թաղանթ, որն ընդամենը պաշտպանում է անձրեւից ու արեւից, որովհետեւ ժամանակավոր է։ Եվ մեզ դրա համար ուրիշ բան պետք չէր»:

«Գարաժ» թանգարանի տնօրենը մի հարցազրույցում նշել էր, որ snkh ստուդիայի առաջարկած գաղափարը ոչ ստանդարտ էր, եւ հենց այդպիսի յուրօրինակ լուծումների համար էլ իրենք կազմակերպում են մրցույթը: Ժյուրիի անդամներից մեկն էլ ասել էր, որ snkh-ի՝ հիմնովին տարբերվող նախագիծը նոր էջ է բացում թանգարանի՝ ամառային կինոթատրոնների պատմության մեջ:

snkh ստուդիայի նախագծով Մոսկվայում բացված կինոթատրոնի մասին Հայաստանում գրեթե չխոսվեց: Ճարտարապետ ամուսիններն ասում են՝ լայն արձագանք չէին ակնկալում. Հայաստանում մասնագիտական հարթակներ չկան: Փոխարենը՝ ընկերների ու գործընկերների կարծիքներից են շատ ոգեւորվել:

Այս հաղթանակը մեծ ձեռքբերում է, նոր հնարավորություն, բայց առաջին հերթին այն վստահություն է ներշնչում, որ ցանկության դեպքում անհավանական թվացող գաղափարն էլ կարելի է իրականացնել:

«Այս նախագիծը մեր կողմից մեծ արկածախնդրություն էր։ Մենք արեցինք մի բան, որը ոչ թե չէինք արել, այլ նույնիսկ չէինք տեսել։ Ունեինք շատ տեսական գիտելիքներ, թե ինչպես են աշխատում նմանատիպ մեծաթռիչք կոնստրուկցիաները, գիտեինք ֆիզիկայի օրենքները, եւ միայն այդ բազային գիտելիքներով կարողացանք դա անել, իհարկե՝ ինժեներների օգնությամբ: Կարեւորը վստահությունն է, որ եթե անես, կլինի։ Մենք տեսականորեն հասկանում էինք, որ կարելի է իրականացնել այս նախագիծը, բայց չգիտեինք՝ ինչպես: Դա էլ իմացանք»,-ասում է Աշոտը։

snkh ստուդիայի նախագծած տաղավարը Արվեստի հրապարակում կմնա մինչեւ հոկտեմբերի վերջ: Garage Screen ծրագրի ավարտից հետո այն կքանդվի:

Լուսինե Ղարիբյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка

Спорт в России и мире
Москва

В ОЭЗ «Технополис Москва» выпустили серию автомобилей для участия в чемпионате кольцевых гонок

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Ирина Хромачёва

Россиянки Хромачёва и Сизикова пробились в финал парного турнира в Рабате

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жителям Подмосковья ограничили посещение лесов на большей части региона

Путин в России и мире
Москва

Посольство Бахрейна: король Аль Халифа считает Путина другом

Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Желдорреммаш

АО "Желдорреммаш" проводит перезагрузку корпоративного проекта поддержки новаторских инициатив работников компании

Москва

Путин принял участие в церемонии возложения цветов к монументу Победы в Минске

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net