Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Февраль
2020
1
2
3 4 5 6 7 8
9
10 11 12 13 14 15
16
17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29

Անժելա Կժդրյան. Կրթամշակութային ծրագրերը քաղաքացի են ձեւավորում

0

Մեդիամաքսը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանի հետ զրուցել է նախարարության կրթամշակութային ռազմավարության, նախաձեռնությունների եւ ապագա ծրագրերի մասին։ 

- Նախարարությունը կրթությունն ու մշակույթը «խաչասերող» եւ մշակույթը հանրային կյանք բերելու մի շարք ծրագրեր է մեկնարկել ու իրականացնում։ Ի՞նչ նպատակներ են դրված այս նախաձեռնությունների հիմքում։ 

- Կրթությունն ու մշակույթը ամուր կապված են միմյանց։ Նախարարությունների միավորմամբ՝ մեր նպատակը դարձավ ոչ միայն առանձին ոլորտներում խնդիրների լուծումն ու արդյունքների ապահովումը, այլեւ այդ ոլորտների փոխգործակցությունն ու սիներգիան։ 

Նախարարությունն այժմ իր բարեփոխումների հիմքում դնում է որոշակի արժեքներ եւ սկզբունքներ՝ ներառականության ապահովում, հարգանք մշակութային ժառանգության նկատմամբ եւ ստեղծարարության խթանում, կրթության արժեւորում, պետականամետ քաղաքացու ձեւավորում ու առողջ ապրելակերպի սերմանում եւ այլն։ 

Գոյություն ունեցող ծրագրերն այդ նպատակներին հասնելու առաջին քայլերն են, եւ հիմնականում ուղղված են երեխաներին ու երիտասարդներին։ Պետք է հասկանանք, որ երբեմն այս արժեքները սերմանելու համար որոշակի վարքագծային նորմերի ամրապնդում է պետք, եւ երիտասարդները լավագույնս ընկալում են դրանք։ 

- Մի քանի ծրագրեր եք իրականացնում, որոնց թիրախում դպրոցականներն են՝ «ԴասԱ», «Քո արվեստը դպրոցում», «Դասարան+դասական»։ Ի՞նչ արդյունքներ են գրանցել այս ծրագրերից յուրաքանչյուրը եւ ինչպիսի՞ն է արվեստագետների ու շահառուների արձագանքը։ 

- Այս բոլոր ծրագրերը միտված են մշակույթի այս կամ այն ճյուղն աշակերտներին մոտեցնելուն։ Օրինակ «ԴասԱ» ծրագիրը, որը ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, երեխաներին հնարավորություն է տալիս ծանոթանալու դասական երաժշտությանն ու հանրահայտ կոմպոզիտորներին։ 

Ասում են՝ մենք սիրում ենք այն, ինչը մեզ համար հասկանալի է․ծրագրի շրջանակում Սերգեյ Սմբատյանն ու նվագախումբը այցելում են դպրոցներ եւ երեխաներին պատմությունների միջոցով ներկայացնում դասական երաժշտությունը, այդպիսով՝ ավելի ընկալելի դարձնելով այն։ Այնուհետեւ դասը տեղափոխվում է համերգասրահներ, եւ երեխաները հնարավորություն են ունենում լսել այն գործերը, որոնց մասին խոսել են դիրիժորի հետ։ 

«Դասարան+դասական» նախագիծը, որն իրականացնում ենք Գաբրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ, մոտեցնում է թատրոնն ու դպրոցը, իսկ «Քո արվեստը դպրոցում» ծրագրով մեր արվեստագետները հանդես են գալիս ուսուցչի դերում՝ այցելելով դպրոցներ։

Խոսելով արդյունքների մասին՝ կարճ ժամանակում արդեն իսկ տեսանելի է վիճակագրությունը: Օրինակ «ԴասԱ» ծրագրով համերգասրահ այցելած 13 500 աշակերտներից ավելի քան 2 000-ը վերադարձել են համերգասրահներ։ Սակայն թվային ցուցանիշներից բացի, երկարաժամկետ հեռանկարում, այս ծրագրերը բազմապատկող արդյունք են խոստանում։ 

Այս նախագծին մասնակցած յուրաքանչյուր երեխա դառնում է ծրագրի այսպես ասած «բրենդի ներկայացուցիչը». նա իր տպավորություններով կիսվում է ընտանիքի անդամների եւ հասակակիցների հետ, փոքր քույր, եղբայրներին պատմում է այն, ինչը լսել է այս նախագծերի ընթացքում, գուցե եւ որոշի ծնողների հաջորդ տարեդարձին դասական երաժշտության համերգի տոմս նվիրել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մանկուց սեր սերմանելով մշակութային ժառանգության եւ դասական արվեստի նկատմամբ՝ նման նախագծերը դաստիարակում են մեր երկրի գիտակից ու պատասխանատու քաղաքացուն, որը իր երեխաների հետ նույնպես կիսելու է այս արժեքները։ 

Թե արվեստագետների, թե շահառուների արձագանքը դրական է. սա թեւ է տալիս աշխատելու եւ սկսած գործը շարունակելու, սակայն, կարծում եմ, այս ծրագրերն ավելի մասշտաբային դարձնելու խնդիր ունենք։ Կարեւոր եմ համարում, որ շղթան որեւէ տեղ չընդհատվի, կարողանանք մշակութային կրթության շարունակականություն ապահովել եւ ներգրավել ավելի շատ մարդկանց։ 

- Այս տարի Ամանորի տոները ավելի մշակութային դարձնելու արշավ սկսեց նախարարությունը։ Ինչպիսի՞ն էր հանրության արձագանքը եւ ի՞նչ հետեւություններ թույլ տվեց անել այդ արձագանքը։ 

- Ամանորն ընտանեկան տոն է, եւ մենք ցանկանում էինք, որ այդ ավանդական տոնախմբություններին զուգահեռ մեր քաղաքացիներն ավելի հաղորդակից լինեն մշակութային կյանքին։ Այս գաղափարն, ի սկզբանե, բավական համարձակ էր, եւ մենք գիտակցում էինք, որ այն կարող է որոշակի դիմադրության հանդիպել։ 

Փոփոխությունների կառավարման շատ մասնագետներ գործընթացի չորս փուլ են առանձնացնում․առաջարկվող փոփոխության մերժում, դիմադրություն, խնդրի ուսումնասիրություն եւ իրականացնելու պատրաստակամություն։ Կարող եմ ասել, որ Ամանորի մշակութային միջոցառումների հետ կապված շատ կարճ ժամանակում այս բոլոր փուլերն անցել ենք։ Շատերը, գնահատելով իրավիճակն, ասում էին, որ Ամանորը տոնելու մշակույթը շատ խորն է արմատավորված մեր հասարակության մեջ, եւ դժվար թե որեւէ մեկն այդ օրերին որոշի թանգարան կամ թատրոն այցելել։ Իհարկե, այս դիտարկումը իրատեսական էր թվում, սակայն շատ ծրագրեր իրականություն չէին դառնա, եթե ի սկզբանե երազանքի հատիկ չպարունակեին իրենց մեջ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ այս երազանքի իրականացման ճանապարհին մեզ «թեւ ու թիկունք» եղան թանգարանների եւ թատրոնների աշխատակիցները, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում Ամանորի տոներն ավելի հետաքրքիր դարձնելու եւ մատուցելու համար։ Ինչպես գիտեք՝ այդ օրերին հայտարարեցինք, որ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատրոններն աշխատելու են, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները կարող էին անվճար այցելել թանգարաններ։ Արդյունքում՝ 54 802 այցելու թատրոններում եւ 14 662 այցելու թանգարաններում։ 

Իսկ հետեւությունն այն է, որ մեր կողքին ապրում են շատ մարդիկ, որոնք ուրախ են իրենց առօրյայում որոշակի փոփոխություններ անել, մասնակցել մշակութային իրադարձություններին եւ ամեն օր սովորել. պետք է շարունակել նման նախաձեռնություններով հանդես գալ։ 

- Տարին սկսեցիք հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավով։ Ինչպե՞ս ծագեց գաղափարը եւ ինչպիսի՞ շարունակություն է ունենալու այդ ծրագիրը։ 

- Ինչպես նշեցի՝ մեր մշակութային ժառանգության պահպանությունը այն արժեքներից է, որը դրված է նախարարության գործունեության հիմքում։ Հուշարձանների պահպանության գործում խնդիրները շատ են եւ բազմազան, հսկայական աշխատանք ու միասնական ջանքեր են պետք հաջողելու համար։ 

Հուշարձանների պահպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի նախաձեռնողը նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն է։ Արշավի ընթացքում այցելում ենք հուշարձան շենքերի բնակիչներին, նրանք պատմում են իրենց տան պատմությունը, մենք էլ ծանոթացնում ենք հուշարձանը պահպանելու համար անհրաժեշտ քայլերին։ Այս արշավին ներգրավել ենք նաեւ կամավորներին, ցանկանում ենք այն հնարավորինս մասնակցային դարձնել։ Գիտեք՝ շատ հետաքրքիր է այցելել այնպիսի տներ, որտեղ ժամանակին լեգենդեր են բնակվել, եւ լսել նրանց կյանքի պատմությունից հետաքրքիր դրվագներ, իմանալ, թե ով է նստել այս աթոռին, կամ ինչ է պահվել ահա այն պահարանում։ Վերջերս գաղափար հնչեց, որ այդ պատմությունները կարելի է հավաքագրել եւ վերապատմել։ Արշավը դեռ հետաքրքիր զարգացումներ է ունենալու, որոնց մասին այս պահին չեմ խոսի, սակայն այն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այս գործում, կարող են ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գտնել կամավորների գրանցման հայտն ու միանալ մեզ։ 

Հավելեմ, որ այս արշավը հուշարձանների պահպանությանն ուղղված ռազմավարության մի քայլն է միայն։ 

- Ի՞նչ քայլեր եք նախատեսում հաջորդիվ։ Մշակույթ-կրթություն-հանրություն օղակն ամրապնդելու համար նախարարության ռազմավարությունն ի՞նչ թիրախներ եւ նպատակներ ունի։  

- Կրթամշակութային ծրագրերն, իրականում, շատ են։ Մեզ համար կարեւոր է ուսուցիչների ներգրավումը, եւ դա ապահովելու նպատակով այժմ էլ իրականացնում ենք ծրագրեր, եւ դրանք շարունակական են լինելու։ Կարեւորում ենք թանգարանների աշխատակիցների ներգրավումն ու նրանց կողմից մշակված կրթական ծրագրերը, որոնք ուղղված են թե՛ ուսուցիչների վերապատրաստմանը, թե՛ երիտասարդների շրջանում մշակույթի նկատմամբ ունեցած հետաքրքրության մեծացմանը։ Օրինակ՝ «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստեց եւ իրականացրեց «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը, որին շուրջ հետաքրքրությունը բավական մեծ էր:

Կան ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Ստեղծարար համայնք» ծրագիրը, որոնք մասնավորի հետ համագործակցության միջոցով նպաստում են մշակութային կյանքի աշխուժացմանը, եւ կարծում եմ, որ մասնավոր սեկտորի հետ հետագա համագործակցությունը մեծապես կնպաստի մեր նպատակների իրականացմանը։ 

Կցանկանայի ընդգծել, որ մշակույթ հասկացությունը բավական լայն է, չի սահմանափակվում միայն արվեստով կամ ունեցած ժառանգության պահպանությամբ։ Այն, թե ինչպես ենք միմյանց հետ զրուցում, կամ միասին աշխատում, արդեն իսկ մշակույթ է, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության նպատակները նույնպես բավական բազմազան են։ Մենք շարժվում ենք մարդակենտրոնության եւ պետականամետության ելակետերից, եւ նախարարության կրթամշակութային ռազմավարության շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերը հենց այս տրամաբանության շրջանակում են լինելու։ 

Անժելա Կժդրյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве

Спорт в России и мире
Москва

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции

Путин в России и мире
Москва

Кадыров пригласил Путина посетить Чечню

Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Сергей Шнуров

Рокер Шнуров на «Новой фабрике звезд» пристыдил певца Киркорова за Евровидение

Москва

Штаб президента США Джо Байдена решил нанять в команду специалиста по мемам

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net