Добавить новость
123ru.net
Медиамакс
Декабрь
2018
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24 25 26 27 28 29 30
31

Եմենցի Ալիայի եւ սփյուռքահայ երեխաների նոր կյանքը Հայաստանում

0
Եմենցի Ալիայի եւ սփյուռքահայ երեխաների նոր կյանքը Հայաստանում

Դասերից հետո, երբ ընկերները գնում են տուն, Ալիայի համար սկսում է սովորելու երկրորդ՝ իրեն ավելի հասկանալի փուլը։ Արաբերենի մասնագետ Սյուզաննա Հովհաննիսյանի հետ 11-ամյա արաբ աղջիկը հայերեն բառեր ու աստիճանաբար նաեւ քերականություն է սովորում: 

 

Եմենից՝ Սոմալի, այնտեղից էլ՝ Հայաստան

 

«Դասերի ընթացքում շատ բան չեմ հասկանում, բայց, օրինակ, մայրենիի դասին բառեր եմ գրում գրատախտակին, մաթեմատիկայի ժամին նույնպես երբեմն մասնակցում եմ, հաշվում եմ, մյուս դասերի ընթացքում արտագրություններ եմ անում։ Բայց Սյուզաննայի հետ դաս անելը հեշտ է»,- ասում է Ալիա Ահմադը։

 

Եմենում պատերազմի պատճառով Ալիայի ընտանիքը 2015-ին տեղափոխվել է Սոմալի, իսկ անցյալ տարի՝ գաղթել Հայաստան։  Հայրը՝ Ահմադ Աբդ առ Ռաբը,  ասում է, որ  այստեղ անվտանգ է, ու ճանապարհածախսն էլ՝ համեմատաբար փոքր։

 

[[gallery1]]

 

Ալիան սովորում է Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում է։ Օտարություն չի զգում, դասընկերները սիրում են իրեն։ Միակ դժվարությունը հայերենի վատ իմացությունն է։ 

 

«Ընկերների հետ հեշտ է, նրանք ինձ անգամ բառեր են սովորեցնում։ Օրինակ՝ ցույց են տալիս առարկան եւ ասում դրա հայերեն անվանումը։ Կամ սովորեցնում են «բռնել» բայը, եւ մենք միասին բռնոցի ենք խաղում»,- Ալիայի խոսքը թարգմանում է Սյուզաննան, որն աղջկա հետ աշխատում է կամավոր։

 

[[gallery2]]

 

Եմենի դպրոցական կյանքից շատ բան չի հիշում։ Եթե ծննդավայրում խաղաղություն լինի, կուզի՞ վերադառնալ. «Անկասկած»,- ասում է աղջիկը։

 

«Ալիան երեխա է, նորություններ չի կարդում եւ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Եմենում, դրա համար էլ ուզում է վերադառնալ»,- միջամտում է հայրը։ Եթե լեզվի, երեխաների կրթության ու ապրուստի խնդիրը լուծվի, 6 հոգանոց ընտանիքը Հայաստանը լքելու միտք չունի։

 

Երեխաները հեշտ են ինտեգրվում 

 

Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո՝ Հայաստան տեղափոխված հայերը կամ օտարազգիները կարող են մասնակցել Միգրացիոն ծառայության եւ ՀԲԸՄ-ի կազմակերպած հայերենի ուսուցման ծրագրին։ Դասերը տեւում են մի քանի շաբաթ, շաբաթական 1 անգամ։ Արդյունավետությունը մեծ չէ։ Միգրացիոն ծառայությունն այդ բացը փորձում է լրացնել կամավորների միջոցով։

 

[[gallery3]]

 

«Մենք հավաքում ենք արաբախոս կամավորների (վերջին շրջանում ծրագրին ավելի շատ մասնակցում են արաբախոսներ), որոնք համաձայնել են շաբաթվա ընթացքում ակտիվ ժամանակ անցկացնել մեր փախստականների հետ, կենցաղային հարցերում օգնել նրանց, միասին այցելել մշակութային վայրեր»,- ասում է ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

 

Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցում Ալիան միակ օտարազգի աշակերտը չէ։ Կան ազգային փոքրամասնություններ, հայախոս արաբներ, նաեւ 20 սփյուռքահայ աշակերտ ունեն։ Յուրաքանչյուրի խնդրին դպրոցում փորձում են անհատական լուծում տալ։

 

[[gallery4]]

 

Դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանն ասում է, որ խնդիրները միայն կրթական են՝ դժվարություններ կապված ռուսերենի, արեւելահայերեն-արեւմտահայերեն տարբերության, առարկայացանկի հետ։ Մշակութային տարբերությունները խնդիր չեն դառնում, երեխաները հեշտ են ինտեգրվում, «օտար» ու «տեղացի» չկա։ 

 

Ամենամեծ խնդիրը ռուսերենն է 

 

«Մեր խնդիրներն ավելի շատ կրթական ոլորտում են։ Երեխաները ուսուցչի խոսքը հստակ չեն ընկալում, եւ շատ ջանք է պահանջվում, որ կարողանա երկու ճակատով աշխատել։ Մեր դպրոցում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ կան, եւ մենք նաեւ ներառական կրթություն ենք իրականացնում, ուսուցիչները սովոր են բազմաշերտ ուսուցման։ Աստիճանաբար այդ դժվարությունները հարթվում են։

 

Ամենամեծ խնդիրը ռուսերենն է։ Այդ երեխաներն իրենց միջավայրում երբեք չեն էլ լսել այս լեզուն, լրիվ օտար է, նոր»,- ասում է դպրոցի տնօրենը։ 

 

[[gallery5]]

 

Հայաստան նոր տեղափոխված աշակերտների համար հարկ եղած դեպքում ռուսերենի եւ արեւելահայերենի արտադասարանային պարապմունքներ են անցկացնում, բայց երեխաները, սովորաբար,  դպրոցից դուրս՝ վճարովի պարապմունքների օգնությամբ են փորձում լրացնել բացը։

 

Հայաստանում միջնակարգ կրթությունը պարտադիր եւ անվճար է, սփյուռքահայերի եւ օտարերկրացիների համար՝ նույնպես։ Խնդիրն այն է, որ այս երեխաների համար  հատուկ ծրագիր չկա, եւ դպրոցն է որոշում՝ ինչպես կարգավորել հարցը, եթե երեխաները հայերենին չեն տիրապետում: 

 

«Դպրոցը կարող է կազմակերպել արտադասարանական պարապմունքներ՝ լրացուցիչ կրթություն տրամադրելու համար, բայց ոչ այն պարտադիր նվազագույնը, որ ապահովվում է հանրակրթական ծրագրով»,- ասում է ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։

 

Լրացուցիչ պարապմունքների համար ուսուցիչները կվճարվեն, թե ոչ՝ կրկին դպրոցի որոշելիքն է։

 

Արեւելահայերենին սովորելը հեշտ չէ 

 

Հայաստանում սովորող սփյուռքահայ եւ այլազգի աշակերտների թվի, հետեւաբար՝ նրանց կարիքների ու խնդիրների մասին ամբողջական տեղեկություն չկա։ Հայտնի է միայն սիրիահայ դպրոցականների մոտավոր թիվը՝ 600։ Նախարարությունից ասում են, որ մինչեւ տարեվերջ կամբողջացնեն սփյուռքահայ աշակերտների մասին տվյալները: Աշխատանքներ են տարվում այլազգիների տեղեկատվական բազա ստեղծելու ուղղությամբ: 

 

[[gallery6]]

 

«Այսպես մենք կհստակեցնենք ոչ միայն սովորողների թվի, այլ նաեւ կրթության որակի հարցը։ Կփորձենք հասկանալ խնդիրները, որպեսզի նախարարությունը կարողանա հետեւողական աշխատանքներ տանել ու լուծել դրանք նույնպես»,-ասում է ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետը։

 

«Աշխարհագրությունից, բնագիտությունից ստանում եմ 9, մաթեմից՝ 7-8, հայերենից՝ 2, ռուսերենն էլ չեմ անում»։

 

[[gallery7]]

 

Ռուսերենն ու հայերենը 6-րդ դասարանցի Ավետիսի համար լուրջ խնդիր են։ Լիբանանից 2 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Արեւելահայերենը մեծ դժվարությամբ յուրացրել է լրացուցիչ պարապմունքների շնորհիվ: 

 

Լիբանանի դպրոցի մասին խոսելիս՝ Ավետիսը կարոտով է հիշում հատկապես 3-րդ դասին հաջորդող կեսժամյա  դասամիջոցը, երբ կարողանում էին ընկերներով գնդակ խաղալ: Հիմա օրը խիստ կանոնակարգված է. հարմարվել է, բայց այնքան էլ սրտով չէ:

 

«Մեր օրը փրոգրամով է. գնա դասի, արի տուն, վազի դաշնամուրի, արի, մի պատառ հաց կեր, հանգստացի, 7-ն անց կեսին գնա անգլերեն պարապելու։ Գալիս եմ, գիշերվա 10-ին դասերս եմ անում»։

 

Ավետիսի մայրը՝ տիկին Թամար Դեմիրճյան-Աբանյանը, արդարանում է՝ այլընտրանք չունեն: Ասում է, որ երբ ամուսնու ու 3 երեխաների հետ որոշեցին հաստատվել Հայաստանում, ոգեւորված էին, բայց երեխաների կրթությունը դարձավ ընտանիքի ամենամեծ խնդիրը:

 

«Առաջին 2-3 ամիսը ամեն գիշեր կուլայի, կըսեի՝ սխալ ըրինք, որ Լիբանանեն դուրս եկանք Հայաստան, որովհետեւ մտածումի ձեւը տարբեր է, դասերի ձեւը տարբեր է։ Ահռելի դժվարություններ ունեցանք, գրել-կարդալ գիտենք, կխոսինք հայերեն, քերականական օրենքները, ամեն բան կընենք, բայց հոս ուրիշ հայերեն է։ Շատ դժվար է։

 

[[gallery8]]

 

Մեծ տղաս գերազանցներուն գերազանցը եղած է, այստեղ հուսախաբ եղա: Կուլայ, կըսեի՝ ինչպես պիտի տակեն ելնեմ։ Մաթեմատիկա պիտի լուծեն, ինձ կուգա, կըսե՝ մամա՛, միայն հարցումը կարդա, բացատրե ինձի, ես կըրնամ աշխատել: Բայց ես ալ ադ փայլուն հայերենը չունիմ։ Կկարդամ, կըսեմ՝ տղաս, չեմ կրնար օգնել։ Ասացի՝ պարապմունքներու պետք է երթան, որպեսզի հաղթահարենք։ Եվ այդպես ըրինք»։

 

Դժվարությունները շարունակվում են, բայց արդեն վարժվել են դրանց:

 

[[gallery9]]

 

Հարութ եւ Քրիստինա Քիլեջյաններն իրենց ծննդավայր Հալեպի ու այնտեղից դուրս գալու պատճառների մասին դասընկերների հետ չեն խոսում: Նրանք էլ առանձնապես չեն հետաքրքրվում: Ընկերացել են, միայն «բարբառն» է երբեմն խանգարում իրար հասկանալուն:

 

[[gallery10]]

 

Կարճատեւ դասընթացի գաղափարը 

 

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարաշլյանն ասում է, որ հայաստանյան դպրոցներում աշակերտները, հաճախ նաեւ՝ ուսուցիչները, սփյուռքի մասին բավարար գիտելիքներ չունեն, ու դա շատ է խանգարում հայրենադարձ երեխաների ինտեգրմանը: Մինչդեռ Հայաստանում մնալ-չմնալու որոշումը կայացնելիս՝ ընտանիքի համար կարեւոր է, թե ինչպես են երեխաները հարմարվում նոր միջավայրին:

 

«Մինչ օրս ծնողը խնդիրը լուծել է անձամբ՝ ուսուցչի կամ տնօրենի հետ։ Սփյուռքահայ երեխաների ծնողները երբեք չեն հավաքվել, հնարավորություն չեն ունեցել քննարկել ու ներկայացնել այդ խնդիրները դպրոցի ղեկավարությանը։ Կարեւոր է, որ այդ երկխոսությունը ստացվի, եւ հանդես գանք վիճակը մեղմող որոշակի նախաձեռնություններով:

 

[[gallery11]]

 

Մտածում ենք 196 դպրոցում, հատկապես՝ բարձր տարիքի երեխաների համար, սկսել սփյուռքագիտության կարճատեւ դասընթաց, որպեսզի երեխաները ճանաչեն սփյուռքը եւ իմանան, թե ինչ միջավայրից են եկել իրենց ընկերները, ինչ է իրենից ներկայացնում տվյալ համայնքը: Դա ուսուցիչների համար էլ հետաքրքիր կլինի»,- ասում է Վարդան Մարաշլյանը։ 

 

Ծրագիրը փորձնական է: Եթե արդյունավետ լինի, կներկայացնեն կրթության եւ գիտության նախարարություն:

 

Լուսինե Ղարիբյան


Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Жанна Агузарова

Возвращение певицы Жанны Агузаровой обернулось скандалом



Москва

Осужденный за взятки бывший глава Кировской области Никита Белых вышел на свободу

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net