ՌԴ դեսպանը հորդորում է չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը
![ՌԴ դեսպանը հորդորում է չքաղաքականացնել Գյումրիի սպանությունը](http://www.mediamax.am/datas/znews/thumb_/2018/12/1545125780_9382697.jpg)
«Դեպքի քննությունն ընթանում է ՀՀ իրավապահների եւ ռուսական ռազմաբազայի համագործակցությամբ։ Քննության հիմքում հայկական օրենսդրությունն է եւ այն փաստաթղթերը, որոնցով կանոնակարգվում է ռազմաբազայի գործունեությունը Գյումրիում»,- ասել է դեսպանը։
[[linked-news31576]]
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին՝ խնդիրների լուծման հարցով։
«Այն քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ու տեղի են ունենում Հայաստանում, հայ-ռուսական հարաբերություններում էական փոփոխությունների չեն հանգեցրել. դրանք ունեն դաշնակցային, ռազմավարական բնույթ»,- ասել է դեսպանը: