Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուդի Ջուլիանիին
ՊՆ Հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:
Մեդիամաքսը նշում է, որ 2018 թվականի ապրիլից Ռուդի Ջուլիանիին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբաններից մեկն է: