«Գործընկերները չպետք է խրախուսեն սպառազինությունների մրցավազքը»
Այս մասին ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ՝ նորանշանակ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկայի հետ հանդիպմանը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է անվտանգության եւ խաղաղության մթնոլորտի ձեւավորումը։