Այբեցիների աշխատանքները ներկայացվել են Շուշիում
![Այբեցիների աշխատանքները ներկայացվել են Շուշիում](http://www.mediamax.am/datas/znews/thumb_/2018/10/1539687284_2552926.jpg)
20-ից 21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի եւ փոփ արտի ոճերով։
Հոկտեմբերի 10-12-ը հյուրընկալվելով Արցախում՝ «Այբ» դպրոցի աշակերտները եղել են նաեւ Շուշիի մանկապատանեկան արվեստի կենտրոնում, որտեղ իրենց փորձը ներկայացրել են կենտրոնի աշակերտներին։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 1-ը։