Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ջավախքցի աշակերտներին
Երեխաների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հորդորել է «պահպանել ու շարունակել իրենց պապերից ժառանգած ավանդույթներն ու մշակույթը»։
«Հիշեք, որ դուք հպարտ հայեր եք, եւ ունեք մեծ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր գյուղը, որը նույնպես ձեր հայրենիքն է: Երբեք չկտրեք կապը ձեր արմատների հետ»,- ասել է Արմեն Սարգսյանը: