Տոնոյանն ու ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են համատեղ ծրագրերը
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ընթացիկ եւ նախատեսվող միջոցառումները:
[[linked-news28599]]
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության եւ ԵԽԽՎ-ի միջեւ առկա համագործակցությունը:
Նախարարը, մասնավորապես, կարեւորել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների եւ նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ սպաների եւ պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը: