Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2018

Ռուբեն Վարդանյան. «Մտքի հեղափոխության» եւ Արարատի գագաթի մասին

0
Ռուբեն Վարդանյան.  «Մտքի հեղափոխության» եւ Արարատի գագաթի մասին

2018 թվականի մայիսի 25-ին սոցիալական ձեռներեց, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դարձավ 50 տարեկան: Առանձնացրել ենք որոշ հատվածներ նրա՝ տարբեր տարիներին Մեդիամաքսին տված հարցազրույցներից եւ այլ ելույթներից:

 

Իրեն սպառած մոդելի մասին (2016 թ. հոկտեմբեր)

 

Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:

 

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:

 

[[linked-news20295]]

 

Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը:

 

«Ազգ-բանակ» հայեցակարգի մասին (2016 թ. հոկտեմբեր)

 

Կարծում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք, եւ պետք է դա կյանքի կոչենք: Ես այլ ճանապարհ պարզապես չեմ տեսնում: Իսրայելը արդեն տասնամյակներ է, ինչ ապրում է այդ մոդելով, եւ դա չի խանգարում նրան ժողովրդավարական պետություն լինել: Շվեյցարիայում, որը չեզոք եւ խաղաղ երկիր է, մարդիկ տներում մարտական զենք են պահում եւ պարբերաբար ռազմական հավաքների են մասնակցում:

 

Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի փոխենք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Եվ ես ուրախ եմ, որ նոր նախարարը որոշել է սկսել հենց դրանից եւ եղած անջրպետը հաղթահարելուց: Օրինակ՝ այսօր մեր հասարակության մեջ համաձայնություն չկա այն բանի շուրջ, որ բանակում ծառայությունից խուսափելը ամոթ է: Բայց բանակի մարտունակությունը որոշվում է ոչ միայն նյութատեխնիկական ցուցանիշներով եւ նորագույն զենքի առկայությամբ, այլեւ այն աջակցության մակարդակով, որը զինվորներն ու սպաները ստանում են հասարակությունից: Սպան չպետք է ամաչի դուրս գալ փողոց համազգեստով: Հակառակը՝ նա պետք է հպարտանա իր համազգեստով: Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակն ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ: 

 

Հայերի տարանջատվածության մասին (2015թ. մարտ)

 

Սփյուռքում ամսագիր թողարկող հարգված մի մարդ, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր զեկույցում չի հիշատակել Ռուսաստանի հայկական համայնքը, ասաց. «Նրանք չեն խոսում հայերեն եւ անգլերեն, եւ ես նրանց մասին ոչինչ չգիտեմ»: Նման պահերին հասկանում ես, թե ինչ լուրջ ճեղքեր կան մեր պատկերացրած միասնական հայկական սփյուռքում:

 

[[linked-news13437]]

 

Եվս մեկ խնդիր, որն ինձ համար ակնհայտ դարձավ, այն է, որ շատ հայեր, որոնք մեկնել են Հայաստանից վերջին 25 տարվա ընթացքում, կամա թե ակամա փորձում են ապացուցել իրենք իրենց եւ մյուսներին, որ միակ ճիշտ որոշումն են կայացրել: Դրա հետեւանքով «նոր սփյուռքի» շատ ներկայացուցիչներ ենթագիտակցորեն բացասաբար են տրամադրված այն ամենի հանդեպ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, եւ վճռականորեն հրաժարվում են նույնացնել իրենց հայկական աշխարհի հետ: 

 

Միջակության մասին (2015 թ. մարտ)

 

Մեր հասարակությունում խորը արմատներ թողած միջակությունը իրականում շատ վտանգավոր է: Այն սպանում է մեր մեջ ստեղծագործ ջիղը: Մենք պետք է զարմացնենք եւ հաղթահարենք նախապաշարմունքները: Մենք չենք կարող թույլ տալ մեզ միջակ լինել եւ պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի լավագույնը դառնանք այն ամենում, ինչ անում ենք:

 

Իր ռադիկալ մոտեցման մասին (2017 թ. մայիս)

 

Կարեն Կարապետյանի գործը բավական դժվար է, որովհետեւ ինքը պետք է փոփոխություններ անի՝ առանց հեղափոխության: Ես ավելի հեղափոխական մարդ եմ եւ կարծում եմ, որ մոդելի փոփոխությունը պետք է ավելի կտրուկ լինի: Ես ավելի ռադիկալ մոտեցման կողմնակից եմ, որի մասին գիտեն եւ նախագահը եւ վարչապետը: Բայց, իհարկե, ինձ ավելի հեշտ է այդպես արտահայտվել, քանի որ ես պետական պաշտոն չեմ զբաղեցնում:

 

Ապրիլյան պատերազմի եւ «կեսճշտի» մասին (2016 թ. ապրիլ)

 

Կարող է, չափազանցում եմ, որովհետեւ էմոցիոնալ մարդ եմ, բայց վերջին պատերազմը մեզ հնարավորություն չի թողել «կեսճիշտ» խոսել: Հնարավորություն չի տալիս չխոսելու, օրինակ, այն մասին, թե ինչու էլիտայի երեխաները բանակում չեն ծառայում: 

 

Մոխրագույն եւ սեւ առաջնորդների մասին (2012 թ. փետրվար)

 

Ժամանակին մի հետաքրքիր միտք կարդացի այն մասին, որ աշխարհում բոլոր փոփոխությունները տեղի էին ունենում ռեֆորմացիայի, հեղափոխության կամ ինկվիզիցիայի միջոցով: Այսինքն` կան փոփոխություններն իրագործելու ընդամենը 3 մեխանիզմներ: Նրանք բոլորն էլ հղի են մեծ զոհերով: Չեմ ուզում ոչ մեկին սարսափեցնել, բայց դա պատմության օրենքն է եւ մեզ դժվարին ժամանակներ են սպասում: Համակարգի ցանկացած փոփոխություն բերում է զոհերի, թող ոչ բառացի իմաստով: Բազմաթիվ շերտեր զգալիորեն կտուժեն, եւ դա կբերի հոգեբանական ճգնաժամի: Կլինի ռեֆորմացիա կամ հեղափոխություն: Մոխրագույն առաջնորդներին սովորաբար փոխարինում են սեւ առաջնորդները:

 

[[linked-news3928]]

 

Անցյալ դարի 20-ական թվերին Եվրոպայում ի հայտ եկավ մոխրագույն առաջնորդների մի ստվար զանգված, շատ պոպուլիզմ կար: Մարդիկ հոգնել էին Առաջին համաշխարհային պատերազմից, ուզում էին շունչ քաշել, իսկ խնդիրները կամ չէին լուծվում, կամ լուծվում էին մասամբ: Այս իրադրությունից օգտվեցին ավելի կոշտ առաջնորդները, ինչն արդյունքում բերեց Երկրորդ համաշխարհայինի: Այդ պատճառով, կարծում եմ, մեզ սպասում է համակարգի ջարդման շրջան: Ո՞ւմ առաջ կմղի պատմությունը,  ինչպիսի՞ առաջնորդներին: Կարծում եմ, մենք կանգնած ենք լուրջ սոցիալ-քաղաքական փոփոխությունների շեմին, որոնք տեղի կունենան 5-10 տարուց:

 

Արարատ բարձրանալու մասին (2015 թ. հոկտեմբեր)

 

Դժվար էր մագլցել լեռը իմ քաշի պատճառով, էլ չխոսեմ ձնաբքի մասին: Բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մի անգամ խոստացել էի պապիս, որ կմագլցեմ Արարատը, եւ ինձ համար շատ կարեւոր էր պահել այդ խոստումը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как москвичи исполняют заветные мечты детей-сирот


Спорт в России и мире
Москва

Американский боксер Глэнтон прогулялся по центру Москвы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Портал «Малый бизнес Москвы» насчитывает более 200 тыс пользователей





Путин в России и мире
Москва

Как маленькая страна собралась "ставить на колени" Россию: Станет ли Путин отвечать Эстонии?


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Остров Бастой: норвежская тюрьма для особо опасных преступников и мечта каждого заключенного



Москва

Гонщики «КАМАЗ-мастер» показали свое мастерство на фестивале Drift Expo

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net