Համակարգը համարձակ մտածող մարդկանց կարիք ունի, ասել է վարչապետը
Եվրամիության գործընկերների եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համատեղ Yes Armenia ծրագրով պետական կառավարման ոլորտ է ներգրավվել 20 հայ երիտասարդ մասնագետների Հայաստանից եւ Սփյուռքից, ովքեր ընտրվել են ավելի քան 300 դիմորդների միջից:
«Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ ակնկալում եմ որոշակի թարմացում: Կառավարման համակարգն ազատ, խիզախ, համարձակ մտածող, էներգիայով լի եւ կարծրատիպերից դուրս մտածող մարդկանց կարիք ունի», - ասել է վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցներից շատերը կցանկանան շարունակել գործունեությունը պետական համակարգում:
«Դուք ֆանտաստիկ հնարավորություն ունեք՝ կառավարելու մեծ համակարգեր: Կարծում եմ՝ մասշտաբային գործ կառավարելը, դրան մասնակցելը մեծ ամբիցիա է: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ դուք մասնակցում եք ձեր երկրի կառավարմանը, ապա ավելի մեծ մոտիվացիա հնարավոր չէ պատկերացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը: