Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կգործարկվի
ՃՈ հաղորդագրության համաձայն՝ շարժական արագաչափերը կիրառվում են պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, քանի որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ծանր հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են:
«Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթեւեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով եւ միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ»,- նշել են ՃՈ-ում: