Էռնեկյանն Էջմիածնում բացել է իր դպրոցի նոր մասնաշենքը
Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դպրոցի օծումը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ Էդուարդո Էռնեկյանի բարերությամբ՝ 2009թ. սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա: Դպրոցի ուսումնառության պայմանները բարելավելու նպատակով Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ եւ Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ՝ Էջմիածնում կառուցվել է «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատության» նոր եւ լավագույնս կահավորված դասասենյակներով ու հագեցած լաբորատորիաներով շենքը, որը կարող է իր հարկի տակ ընդունել 500 եւ ավելի աշակերտի:
Նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, մասնակցել դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին: