Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմը Երեւանում կխաղա առանց գլխավոր մարզչի
Հայ բասկետբոլիստները հյուրընկալելու են Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին: Մրցակիցը Երեւան է ժամանել առանց գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշեւիչի:
Ինչպես հայտնում են բոսնիական ԶԼՄ-ը, մարզիչը գտնվում է Բելգրադի հիվանդանոցներից մեկում: Նա շաքարային դիաբետ ունի: Վույոշեւիչին կփոխարինի նրա օգնականը՝ Մենսուր Բայրամովիչը:
Հանդիպումը երկու հավաքականների համար էլ շատ կարեւոր է լինելու, հաղթողն իրավունք կստանա հանդես գալ ԱԱ-ի ընտրական փուլում: