Նիկշա Բավցեւիչ. Երկրպագուները շատ օգնեցին մեզ
Հայաստանի ընտրանին երեկ Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 82:69 հաշվով հաղթել էր Շվեդիային:
«Առաջին երկու քառորդում մենք ազատ գործելու հնարավորություն տվեցինք մրցակցին, սակայն հետո կարողացանք փոխել տակտիկան ու ավելի վստահ գործել: Հրաշալի հանդիպում ստացվեց, եւ դրանում մեծ ներդրում ունեցան նաեւ երկրպագուները»,- ասել է Բավցեւիչը:
Մարզիչը նշել է, որ իրենք ձգտում են յուրաքանչյուր խաղում հաղթանակներ տանել, եւ հաջորդ հանդիպումն էլ բացառություն չի կազմում:
«Հաջորդ խաղն արտագնա է լինելու, եւ անշուշտ ոչ հեշտ: Սա ես ու իմ տղաները լավ գիտակցում ենք: Բայց նաեւ վստահ ենք մեր ուժերին, քանի որ այս երիտասարդ բասկետբոլիստները դեռ ասելիք ունեն»,- ավելացրել է նա:
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի ընտրական A խմբում տարել է երկու հաղթանակ ու օգոստոսի 9-ին հյուրընկալվելու է Բոսնիա-Հերցեգովինային: