Երիտասարդական ԱԱ-ում այսօր ելույթ կունենան 4 հայ ըմբիշ
Հայաստանի չորս ըմբիշներից երկուսը ելույթները կսկսեն որակավորման փուլից, իսկ մյուս երկուսը՝ 1/8 եզրափակչից:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (55 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Պետրու Կրացիունին (Մոլդովա), իսկ ԵԱ-ի փոխչեմպիոն Հովհաննես Մաղաքյանը (120 կգ)՝ Ադիլբեկ Բոտաբեկին (Ղազախստան):
Որակավորման փուլում Գեւորգ Մխեյանը (66) կհանդիպի Ստեֆան Տոնուին (Մոլդովա), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ)՝ Սամուել Շերերին (Շվեյցարիա):
Ավետիք Վարդանյանի սաներին երեկ հաջողվել է նվաճել մեկ մեդալ: Մինչեւ 50 կգ քաշային կարգում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Զուրաբյանը նվաճել է Աշխարհի առաջնության արծաթե պարգեւ: