ԱԱ-ում ուժեղագույն ըմբիշները իրար դեմ կմրցեն միայն կիսաեզրափակչից սկսած
ԱԱ-ում վիճակահանությունն այնպես է արվելու, որ ուժեղագույն ըմբիշները միմյանց հանդիպեն կիսաեզրափակչում ու եզրափակչում:
Սակայն 2017 թվականին 2016-ի լավագույն ըմբիշները կամ փոխել են քաշային կարգերը կամ էլ բաց են թողնելու մրցաշարը:
Այդ պատճառով էլ UWW-ն որոշակի չափանիշներ է սահմանել՝ Օլիմպիական խաղերում ամենաբարձր վարկանիշը, մայրցամաքների առաջնություններում մասնակցությունը նույն քաշային կարգերում, մայրցամաքների առաջնություններում մասնակցությունը տարբեր քաշային կարգերում եւ այլն:
Դրանք հաշվի են առնվելու այն դեպքում, եթե ըմբիշների միավորները հավասար լինեն: