«Փյունիկը» գլխավորել է Արմեն Գյուլբուդաղյանցը
![«Փյունիկը» գլխավորել է Արմեն Գյուլբուդաղյանցը](http://www.mediamax.am/datas/znews/thumb_1497678770_9702183.jpg)
Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը, որն այդ պաշտոնում փոխարինել է Արտակ Օսեյանին:
Գյուլբուդաղյանցի հետ աշխատելու են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը, Արամ Գյուլբուդաղյանը եւ դարպասապահների մարզիչ Հայկ Կիրակոսյանը:
Հունիսի 22-ին «Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Շիրակի» հետ, իսկ հունիսի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ֆուտբոլի ակադեմիայում: