Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2017

Չեմպիոնների լիգա. անակնկալներն ու հիասթափությունները

0
Չեմպիոնների լիգա. անակնկալներն ու հիասթափությունները

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 25-րդ խաղարկությունը: Մադրիդի «Ռեալը» դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ակումբը, որը կարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Բացի այդ, գրանցվեցին մի շարք կարեւորագույն իրադարձություններ: Mediamax Sport-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի լավագույն մրցաշրջանը:

Հիասթափություններ

«Ռոմա»
[[gallery1]]
Իտալական ակումբն անսպասելիորեն չկարողացավ որակավորման փլեյ-օֆֆ փուլում հաղթահարել «Պորտուի» արգելքը: Երկխաղյա դիմակայության արդյունքում «Ռոման» ընդհանուր 1:4 հաշվով պարտվեց «Պորտուին»: Լուչիանո Սպալետիի արդեն նախկին թիմն այդ ժամանակ գտնվում էր լավ մարզավիճակում, սակայն կարգապահության անսպասելի բացակայությունը ծանր հետեւանքներ ունեցավ: «Ռոմայի» ֆուտբոլիստները 2 խաղում 3 անիմաստ կարմիր քարտ ստացան: Այսպիսի անլուրջ մոտեցումն էլ իր տրամաբանական ավարտն ունեցավ՝ «Ռոման» չհայտնվեց ՉԼ-ի խմբային փուլում:

«Արսենալ»
[[gallery2]]
Կարելի է ասել, որ այս անգամ «զինագործների» բախտը պարզապես չբերեց: Նրանք խմբում զբաղեցրին առաջին տեղը, բայց միեւնույնն է, 1/8-ում, որպես մրցակից, նրանց բաժին հասավ Մյունխենի «Բավարիան»: Բայց երկու անգամ նույն 1:5 հաշվով պարտություն կրելն ու անփառունակ խաղ ցուցադրելը ստիպում է «Արսենալի»` ՉԼ-ում անցկացրած մրցաշրջանը համարել ձախողված: Եվ այստեղ հարցը մակարդակների տարբերությունը չէ: Արսեն Վենգերի մի շարք անհասկանալի որոշումներն ու բազում վնասվածքները դարձան «Արսենալի» ձախողման հիմնական պատճառը: Այնուամենայնիվ, Վենգերը չի հեռանում Լոնդոնից եւ գուցե գալիք մրցաշրջանում կարողանա քավել մեղքերը:

«Մանչեսթեր Սիթի»
[[gallery3]]
Պեպ Գվարդիոլայի թիմը միանշանակ ավելիին էր ընդունակ՝ հաշվի առնելով թիմում հավաքված թոփ մակարդակի ֆուտբոլիստներին: Բայց «Մոնակոյի» նման գերհարձակողական թիմի խայծը կուլ տալն առնվազն անխելքություն էր: Պարզապես Գվարդիոլան ինչպես հարկն է չէր պատրաստել թիմին՝ թերագնահատելով մրցակցին: Արդյունքում՝ «Մանչեսթեր Սիթին» ոչ միայն ձախողեց Չեմպիոնների լիգան, այլեւ մնացած բոլոր մրցաշարերը: Կարծում եմ՝ սա դաս կլինի Գվարդիոլայի համար:

«ՊՍԺ» եւ «Բարսելոնա»
[[gallery4]]
Այս երկու թիմերի դիմակայության մասին շատ է խոսվել: «ՊՍԺ»-ն գերազանց անցկացրեց առաջին հանդիպումը, սակայն ամոթալի կերպով պարտվեց ընդհանուր դիմակայությունում: Այո, պարտվեց «ՊՍԺ»-ն: «Բարսելոնան» որքան էլ որ ճնշում գործադրեց, ֆանտաստիկ կամքի ուշ ցուցադրեց, միեւնույնն է, այս պարտության միակ մեղավորն Ունայ Էմերին է: Թոփ ակումբի գլխավոր մարզիչը չի կարող այդչափ վախկոտ գտնվել:

«Բարսելոնան» ձախողեց «ՊՍԺ»-ի հետ առաջին խաղը, բայց պատասխան խաղում գրանցած ֆանտաստիկ տրիումֆը փոխհատուցեց այդ սխալները: Իսկ ահա «Յուվենթուսի» դեմ երկու հանդիպումներում կատալոնացիները գրեթե ոչնչով աչքի չընկան: Եթե նույնիսկ կային պահեր, միեւնույնն է, դրանք չհաջողվեց գոլի վերածել:

Անակնկալներ

«Մոնակո»
[[gallery5]]
Անկասկած, Չեմպիոնների լիգայի 2016-2017 թթ. մրցաշրջանի գլխավոր անակնկալը ֆրանսիական «Մոնակոն» էր: Թիմ, որը մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլից սկսած հիացնում էր իր խաղով: Լեոնարդո Ժարդիմի համեստ թիմը խմբային փուլում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, 1/8-ում հաղթահարեց «Մանչեսթեր Սիթիի», իսկ քառորդ եզրափակչում՝ Դորտմունդի «Բորուսիայի» արգելքը: Անսպասելի, բայց միեւնույն ժամանակ արդարացի կերպով հայտնվելով կիսաեզրափակչում, ֆրանսիական ակումբը պայքարը զիջեց Թուրինի «Յուվենթուսին»: Մրցաշարի գլխավոր հայտնություն դարձավ «մոնեգասկների» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն:  «Մոնակոն» հիացրեց ամբողջ ֆուտբոլային աշխարհին՝ ցուցադրած վառ եւ գերհարձակողական ֆուտբոլով:

«Լեսթեր Սիթի»
[[gallery6]]
Մրցաշարի մեկնարկից առաջ շատերը կատակում էին՝ «Լեսթերը» կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող: Գավաթակիր չդարձավ, բայց հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Անգամ մարզչական փոփոխությունը չթուլացրեց «աղվեսներին»: Իսկ նման համեստ թիմի համար Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հայտնվելը յուրահատուկ նվաճում է:

Կրկնակի գավաթակիրը

Եվ վերջում, իհարկե պետք է խոսել չեմպիոնների մասին: Մադրիդի «Ռեալն» այս տարի հասավ մի նվաճման, որը վերջին 24 տարիներին անհասանելի բարձունք էր նույնիսկ լավագույնների համար: Իսկ «Ռեալը» դարձավ լավագույններից լավագույնը: Եվ պետք չէ նսեմացնել մադրիդցիների հաղթանակը՝ մրցավարներին մեղադրելով: Ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում: Ճիշտ է՝ այն, ինչ տեղի ունեցավ Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան խաղում, իրոք խայտառակություն էր, բայց, եթե լինենք անկեղծ, ապա «Ռեալի» ֆուտբոլիստներն այդտեղ մեղավոր չեն: Նրանք չպետք է պատասխան տան մրցավարական սխալների համար: Այն, որ Զինեդին Զիդանի թիմը գերազանց խաղ ցուցադրեց մրցաշարի ամբողջ ընթացքում, անհերքելի փաստ է, իսկ Զիդանի աշխատանքն արժանի է գովասանքի:

Միհրան Ալեքսանյան






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин рассказал о развитии инновационной экосистемы Москвы





Путин в России и мире
Москва

В Бахрейне назвали цель официального визита короля в Россию


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Прокофьев

В Пекине Заслуженный коллектив России исполнил произведения Прокофьева и Шостаковича



Москва

Встреча со школьниками по профориентации: «Работа, которая делает меня счастливее»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net