Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Гала ТВ
Ноябрь
2023

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ

0

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև ոլորտային համագործակցության ուղղություններն …

The post Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ appeared first on ԳԱԼԱ.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև ոլորտային համագործակցության ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային միգրացիայի, ժողովրդագրության, կանանց տնտեսական հզորացման, սոցիալական արդարադատության և մի շարք այլ ուղղություններով։ Դիտարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ ՀՀ-ում նախատեսվող համաժողովին չինական կողմի մասնակցության հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և նշել, որ երկու ժողովուրդների միջև արժեհամակարգային շատ ընդհանրություններ կան։ Նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն գրեթե նույն ոլորտային մարտահրավերները և հետաքրքրությունները, ու այս համատեքստում կարևորել սերտ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

«Մենք ունենք համատեղ նպատակ կյանքը փոխելու դեպի լավը: Սա այն հարցերից է, որի շուրջ կարող ենք համագործակցել և ունենալ դրական արդյունք՝ համախմբելով մեր ուժերը»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն այժմ մշակման փուլում է, և որ Չինաստանի փորձն այս ուղղությամբ ևս շատ օգտակար կլինի։

Նախարար Վան Սիաոփինին ներկայացրել է ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները և կարևորել թվայնացված սոցիալական ծառայությունների մատուցման դերը, ինչը հնարավորություն կտա առավել հեշտացնել քաղաքացիների կյանքը։

«Չինաստանը տարածաշրջանում համագործակցում է գրեթե բոլոր պետությունների հետ։ Ուրախ ենք նաև Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստակամ ենք հայ և չինացի մասնագետների ներգրավմամբ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նպաստել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին և  շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ իրականացվող աշխատանքներում իր ներդրումն ունենալու պատրաստակամության համար։

Կողմերը դիտարկել են նաև հայ-չինական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ստեղծելու, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի ուղղությամբ համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

The post Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ appeared first on ԳԱԼԱ.






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Московское "Динамо" возглавило турнирную таблицу РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Соболенко вышла в полуфинал турнира WTA-1000 в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В России замечен доступный кроссовер по цене Lada Granta: что о нем известно?





Путин в России и мире
Москва

Путин посетил пасхальную службу в храме Христа Спасителя в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

«Синий троллейбус» будет курсировать по улицам Иркутска 9 и 10 мая под песни Булата Окуджавы



Москва

Спасение спасающих: почему в Пермском крае массово увольняются сотрудники МЧС

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net