Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Epress.am
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար

0

Չկան ապացույցներ, որ մագնիսազգայունությունը կապ ունի Արևի հետ։

The post Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար first appeared on Epress.am.

SDO տիեզերական աստղադիտարանը մայիսի 14-ի երեկոյան Արեգակի վրա X8.7 դասի բռնկում է արձանագրել, որը ներկայիս ակտիվության ցիկլում ամենաուժեղն էր։ Բռնկումը ծագել էր արեգակնային բծերի այն նույն խմբից, որոնց պատճառով վերջերս տեղի էր ունեցել 21-րդ դարի ամենաինտենսիվ գեոմագնիսական փոթորիկը, ասվում է NOAA Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի կայքում։ 

Ներկայումս Արեգակը գտնվում է ընթացիկ և դիտարկումների սկզբից ի վեր 25-րդ 11-ամյա գործունեության ցիկլի ակտիվության աճի փուլում: Սա դրսևորվում է արևային բծերի քանակի ավելացմամբ, ինչպես նաև բռնկումների և կորոնային զանգվածի արտանետումների հաճախականության և հզորության աճով: Առավելագույն ակտիվության կարող է հասնել հավանաբար մյուս տարի։

Արեգակի անկայունության առաջին նշանները` արեգակնային բծերը, մարդիկ հայտնաբերել են բավականին վաղ։ Որոշ տվյալների համաձայն, մարդիկ դրանց հետևել են մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակից։ Իսկ այն, որ դրանց առաջացումն ու անհետացումը տեղի է ունենում 11-ամյա ցիկլերով, պարզ է դարձել միայն XVIII դարի կեսերին։ Ցիկլերը հաշվարկվում են սկսած 1749 թվականից, և հիմա Արեգակը գտնվում է իր 25-րդ ցիկլում։

Բծերն արեգակնային ակտիվության արտահայտման ձևերից մեկն են միայն։ Բծերի գոտում (մասնագետները դրանք ակտիվության շրջաններ են անվանում) կարող են ռենտգենային բռնկումներ տեղի ունենալ, որոնք առաջանում են մագինսականացված արեգակնային պլազմայում «կարճ միացումների» արդյուքում։

Արևի բռկումները հատկապես վտանգավոր են տիեզերական սարքավորումների համար։ Կորոնալ արտանետումների պատճառով Երկրի մոտ հայտնված մեծ էներգիաների պրոտոններն ու էլեկտրոնները կարող են շարքից հանել այդ ապարատների էլեկտրոնիկան։ Բացի այդ, բարձր արեգակնային ակտիվության շրջաններում երկրի մթնոլորտը «փքվում է», տիեզերական սարքերն ավելի արագ են բարձրություն կորցնում և կարող են օրբիտայից դուրս գալ ավելի վաղ, քան նախատեսվում էր։

Ժամանակներում, երբ մարդիկ ակտիվորեն կարճալիք ռադիոդիապազոն էին օգտագործում, արեգակնային ակտիվությունն ազդում էր նաև ռադիոկապի վրա։ Մագնիսական փոթորիկների ժամանակ փոխվում էր իոնոսֆերայի (հսկայական «հայելի», որից օգտվում էին այլ մայրցամաքների ռադիոկայանների հետ հաղորդակցման նպատակով) վիճակը, ինչը որոշ դեպքերում անհնարին էր դարձնում ռադիոկապի հաստատումը։ Մեր օրերում, երբ կապը «տեղափոխվել է» մալուխներ, այդ խնդիրն այդքան էլ ակտուալ չէ։

Մագնիսական դաշտի տատանումները, սակայն, կարող են ազդել նաև էլեկտրական ենթակառուցվածքների վրա։ Մեր մոլորակի մագնիսական դաշտը չափվում է 1 տեսլայի միլիարդերորդականներով։ Գեոմագնիսական ալեկոծությունների արդյունքում երկրային դաշտը փոխվում է րոպեում տասնյակ նանոտեսլաներ ամպլիտուդով։ Փոփոխական մագնիսական դաշտը էլեկտրական հոսանք է առաջացնում մետաղական իրերում։ Այդ հոսանքի պահվածքը կապված է իրի բնույթից։ Եթե այն բավարար երկար է, ինչպես օրինակ կամուրջների կամ խողովակների դեպքում, ապա հաղորդված հոսանքը կարող է զգալի քանակությունների հասնել։

Իսկ ազդում են արդյո՞ք գեոմագնիսական դաշտերը մարդու առողջության վրա։ Գուցե ազդում են այն պրոցեսների վրա, որոնք կապված են էլեկտրականության հե՞տ, ինչպես օրինակ մկանային կծկումները կամ նյարդային իմպուլսները։ Այսպիսի հարցերով զբաղվում է հելիոբիոլոգիան։

Գեոմագնիսական փոթորիկների նկամամբ զգայունությունը ռուսական «բրենդ» է։ Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրում են արեգակնային ակտիվության ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա, հիշատակում են քսաներորդ դարի առաջին կեսում աշխատած Ալեքսանդր Չիժևսկուն որպես հելիոբիոլոգիայի հիմնադրին։

Pubmed-ի կամ Google Scholar-ի միջոցով հասանելի թեմատիկ հոդվածների մեծամասնությունը գրվել են ռուսաստանյան գիտնականների կողմից։ Այլ երկրներում աշխատող կոլեկտիվները հազվադեպ են անդրադառնում «մագնիսազգայունության» թեմային (գեոմագնիսական իրավիճակի նկատմամբ կախվածության) և հաճախ դրա մասին խոսակցություններին արձագանքում են բացասաբար։

Գիտական ուսումնասիրություններում մարդու առողջության և Երկիր մոլորակի մագնիասական դաշտի ալեկոծությունների միջև կորելացիան փորձում են գտնել մեթոդներով, որոնք ավելի հեշտ կլինի իրականացնել երկար ժամանակ. ուսումնասիրում են մատների մազանոթները, սրտի ռիթմի փոփոխականությունը և այլն։

Այդպիսի հետազոտությունների արդյունքները, ցավոք, հազվադեպեն հանդիպում, և դրանց պետք է զգուշությամբ մոտենալ։

Բացասական արդյունքները` (երբ փորձի նպատակն էր հայտնաբերել կապը ինչ-որ երևույթների միջև, բայց նման կապ այդպես էլ չի նկատվել) ի տարբերություն դրականների, հազվադեպ են տպագրվում գիտական ամսագրերում։ Համարվում է, որ դրանք ոչինչ չեն ավելացնում աշխարհի մասին պատկերացմանը։ Իսկ երբ նույն թեմայով բացասական արդյունքներ են ստանում միաժամանակ մի քանի անկախ խմբեր, տրամաբանական է դառնում գիտական ֆինանսավորումն այլ ուղղություններով օգտագործելը։ 

Ներկայումս, փաստացի, մարդկանց վրա արեգակնային ակտիվության ազդեցությունը հաստատող բավարար հետազոտություններ չկան։ Այնպես որ, եթե նույնիսկ մարդիկ մագնիսազգայուն են, դա, հավանաբար, ոչ մի կապ չունի գեոմագնիսական փոթորիկների հետ։

The post Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Около обновленных поликлиник создано более 600 зон отдыха


Спорт в России и мире
Москва

"Евро-Футбол.Ру": "Спартак" не будет подписывать камерунского форварда Абубакара


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Прямая трансляция матча Рыбакиной с победительницей четырех "Больших шлемов"


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Победитель Чемпионата по рыбалке на Рыбной неделе получил 1 млн рублей





Путин в России и мире
Москва

Лучшие фото за май // Запоминающиеся кадры месяца


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Рассылка Песни или Музыки на все Радиостанции.



Москва

Власти Брянска − о перезахоронении Фокина: историческая справедливость восстановлена

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net