Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Epress.am
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Մենք այստեղ ենք ոչ բռնատիրության, ոչ էլ Ղարաբաղի պատճառով

0

Ինչպե՞ս անվանել ինձ։ Ինչպես 2014 թվականի բաց նամակում ընդդեմ Ղրիմի բռնազավթման՝ «անկախ սոցիալիստ»։ Այնտեղ այդպիսք մեծամասնություն էին։

The post Մենք այստեղ ենք ոչ բռնատիրության, ոչ էլ Ղարաբաղի պատճառով first appeared on Epress.am.

զրույց, 2024-ի մայիս

մեջբերումներ

Ինչո՞ւ եմ ուկրաինական դրոշով։ Որովհետև մենք այստեղ ենք, մենք՝ ռելոկանտների համայնքը (և ես արդեն հանգիստ եմ վերաբերվում այս տերմինին), այստեղ ենք հենց այն պատճառով, որ Ուկրաինայի վրա հարձակվել են, և Ուկրաինան հարձակումը ետ է մղել։ Եվ Ուկրաինայում տեղի է ունենում Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ պատերազմը եվրոպական մայրցամաքում։ 

Մենք այստեղ ենք ո՛չ Ռուսաստանում բռնատիրության պատճառով, մենք այստեղ ենք ո՛չ էլ Ղարաբաղյան պատերազմի պատճառով, օրինակ։ Այդ կամ այլ պատճառներով մենք այլ ժամանակներում և այլ վայրերում կլինեինք՝ այլ կոնֆիգուրացիաներով։

***

Ինչպե՞ս անվանել ինձ։ Ինչպես 2014 թվականի բաց նամակում ընդդեմ Ղրիմի բռնազավթման՝ «անկախ սոցիալիստ»։ Այնտեղ այդպիսք մեծամասնություն էին։ Եվ մնացին որպես ավելի մեծ մեծամասնություն։ Որովհետև պարզվեց՝ հնարավոր չէր որևէ քաղաքական սուբյեկտ ծնել։

***

Զգացողությունը, որ չե՛մ ուզում կապ ունենալ այդ երկրի հետ, ավելի մեծ է հիմա։ Բայց այն կա ամենաառաջին օրերից։ Ինչպես մեծամասնության մոտ։ Այն պահից, երբ պարզ դարձավ, որ սա սադրանք չէ, և այն պահից, երբ պարզ դարձավ, որ ոչ մի ապստամբություն չի լինելու, որ այրիները և բանակ ուղարկվող ծառայակիցները նրանց, ում արդեն ուղարկվել էին, չեն գալու Սպայի տան և շրջանային շտաբների մոտ, չեն բերելու տեխնիկան և չեն հայտարարելու, որ սա մեր պատերազմը չէ՛, մենք այս պատերազմը չե՛նք ուզում։

Ես մի քաղաքից եմ, որտեղ․․․ Ստորաբաժանման վախճան է համարվում դրա անձնակազմի մեկ երրորդի անդառնալի կորուստը, չէ՞։ Ըստ բանակային ստանդարտների։ Ես մի քաղաքից եմ, որում 2022-ի մայիսի դրությամբ այդ իմաստով կանոնավոր բանակ արդեն չկար։ Երկու տանկային գնդերը, հետևակային գունդը, ուղղաթիռային գունդը և հատուկ ջոկատայինների մի մասը 2022-ի մայիսի դրությամբ արդեն չկային։ Այդ ստանդարտի իմաստով գոյություն չունեիմ արդեն։ Նրանք կամ սպանված էին, կամ վիրավոր։

***

Եթե խոսենք Հայաստանի մասին՝ մարդիկ, որոնք ոչ թե մայրաքաղաքում են ապրում, այլ մայրաքաղաքից շատ հեռու, ասում են ինձ, որ 2018 թվականից հետո դադարել են վախենալ ոստիկաններից, դադարել են վախենալ գայիշնիկներից։ Սա մայրաքաղաքում չէ, սա ամբողջ երկրում է։ Եվ նրանք, նույնիսկ պահպանողական կողմնորոշում ունենալով, աջակցում են ներկա թիմին։

***

Ռուսաստանում վախենալու է դարձել։

***

Պարեկների թիվը, ստուգումների թիվը շեշտակի աճել է, նորամուծությունը՝ հեռախոսների պերլյուստրացիան, ենթադրում է, որ փողոցում և ոստիկանական բաժանմունքներում, հաղորդակցության բոլոր ուղիներում [կարող են ստուգել հեռախոսի պարունակությունը]: Հեռախոսների մեջ այլևս ցանկալի չէ պահել ցանկացած չեզոք տեղեկատվություն, որ կապված է ոչ միայն Ուկրաինայի, այլև, օրինակ, Եվրամիության երկրների հետ, կամ ինչ-որ նամակագրություններ ոչ ռուսերեն լեզվով։

Նախադեպեր են հայտնվել, դրանք մինչ այս եզակի էին, զանգվածային են դարձել ձերբակալությունները ուկրաիներեն և ցանկացած այլ ոչ ռուսերեն, բայց սլավոներեն խոսքի համար։ Սկսել են մոտենալ, ասել՝ ինչո՞ւ եք․․․ Ինչպես ոստիկանությունը, այնպես էլ հատկապես ակտիվ քաղաքացիները։

***

Հարկավոր է հասկանալ, որ սա լիարժեք ֆաշիզմ է, և այն կապված է ներքևների ակտիվության հետ նույնքան, որքան ոստիկաններին և հատուկ ծառայություններին տրվող հրահանգների հետ։

Ռեյդերը, շարասյունների, ինչ-որ զինվորականների երթևեկությունը շչակներով՝ այս մթնոլորտը մշտական ճնշում է հոգեկանի վրա։ Նկատի ունեմ՝ փետրվարից մինչև սեպտեմբեր, երբ սկսվեց զորահավաքը և երբ ոստիկանները սկսեցին բռնել տղամարդկանց՝ զինկոմիսարիատ քարշ տալու և պատերազմի ուղարկելու համար։

*** 

Հեռուստացույցն ասում է ռուսաստանցիներին՝ այո, մենք փորձում ենք պատերազմի ուղարկել միգրանտներին, որոնք նոր են քաղաքացիություն ստացել։ Կամ պատերազմի ենք ուղարկում նրանց քաղաքացիություն տալու դիմաց․ սա մի փոքր ավելի ուշ է ներդրվել։ Հա, իսկ ի՞նչ եք ուզում, ուզում եք ինքներդ գնա՞լ։ Այս ցինիզմը պատվաստվում է ռուսաստանցիներին՝ ի ուրախություն հակամիգրանտական համայնքի։ Արդեն պաշտոնական ամբիոններից է ասվում՝ այո, մենք պատերազմելու ենք սևերով, որպեսզի մերոնք ավելի քիչ զոհվեն։

Կրոկուս Սիթիի դեպքի ժամանակ սա հասել էր որակական կետի՝ համայնքի համար, որը ներթափանցել է բոլոր ուժային կառույցներ՝ և՛ բանակ, և՛ անվտանգության դաշնային ծառայություն, և մնացած տեղեր։ Եկեք հիշենք Հեռավոր Արևելքից այն ֆեէսբեշնիկին, որին ուղարկել էին ուկրաինական Մայդան և որը անցել էր Ուկրաինայի կողմը, որովհետև այնտեղ, իր կարծիքով, «սևեր չկան»։

***

Այս պատերազմին նրանք չեն պատրաստվել, չեն կանչել։ Պատերազմը նրանց համար նույնքան անսպասելի էր, որքան խոշոր կապիտալիստների մեծամասնության համար։ Բայց ընդունելով այս պետությունը՝ նրանք ընդունել են նաև այս պատերազմը, ընդունել են այս զորահավաքը։

***

Ցուցադրելով խոշտանգումները հեռուստացույցով (առաջին անգամ իրենց պատմության մեջ), ամենասարսափելի խոշտանգումները` այնպիսիք, ինչպիսիք առաջ միայն միջազգային դատարաններ գնացող նյութերում էին ցուցադրվում, պետությունը շլագբաում է բացել և նրանց առջև, ովքեր ուսադիրներ ունեն, և նրանց, ովքեր չունեն։ Կարելի է՛։ Ի դեպ, նոր վարսավիրուհին ինձ հարցնում էր՝ ինչքա՞ն վտանգավոր է հիմա Ռուսաստանում հայերի համար։

***

Ինչի՞ն է միշտ հանգեցնում ռասիստական ճնշումը, ռասայական հիմքով պետական խտրականությունը, ռասիստական ճնշումը փողոցներում, երբ պետությունը չի պատերազմում, երբ միգրանտները պարզապես այնտեղ աշխատում են։ Այն հանգեցնում է աշխատուժի գնի անկման։ Այս դեպքում իջնում է նաև միգրանտների զինվորական ուժի գինը։ Նրանց ավելի հեշտ է տանել, ավելի հեշտ է չվճարել։ Խոսակցությունները, որ կանչում են հսկայական փողեր խոստանալով, բայց հետո չեն վճարում, զորահավաքի ամենասկզբից էլ կան։

***

Մայիսի 1-ի կապակցությամբ կուզենայի ասել, որ Ուկրաինան պաշտպանելու բան ուներ սոցիալական երաշխիքների առումով։ Ռադայի երեք կազմերն էլ չկարողացան ռուսականի պես Աշխատանքային օրենսգիրք ընդունել։ Ու մինչև հիմա չեն կարողանում։ Աշխատանքային օրենսդրության հիմքում այնտեղ մինչև հիմա փոփոխված (հետ)խորհրդայինն է, որով ավելի դժվար է մարդուն գործից ազատել, տեղափոխել ժամկետային պայմանագրերի։

Պատերազմի ժամանակ Ռադան օրենք ընդունեց, որով ուսանողներին վճարովիից տեղափոխեցին անվճարի՝ Ուկրաինայում մնալու պայմանով։ Էլ չեմ ասում երեք ականավոր օրենքների՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, նույնասեռ ամուսնությունների օրինականացման և մարիխուանայի լեգալիզացման մասին։ Առանց պատերազմի սրանց համար, հավանաբար, տասնամյակների բանավեճեր կպահանջվեին:

***

Նորից լսեցի Զելենսկու 2022 թվականի մայիսի 9-ի ելույթը, որում նա ամենաուղիղ ձևով Ռուսաստանից խլում է սովետական իմաստները։ Չե՛նք տա, չե՛նք տա 1945 թվականը։ Եվ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը ևս չենք տա՝ ազգային-ազատագրական պայքարի իր բոլոր հետևանքներով։

***

Սովորաբար մարդիկ սկսում են գիտակցել, որ հանրային կարգը ինչ-որ սխալ տեղ է գնում, երբ կորցնում են աշխատանքը կամ ստաբիլ աշխատանքը, ինչպես իմ դեպքում։

Մարդիկ զանգվածաբար ընկնում են պրեկարության մեջ, և ԱՄՆ-ում ամենավաճառվող հեղինակն է դառնում Կարլ Մարքսը՝ 2011 թվականին։ Հետո գալիս է արաբական դեպքերի շարանը, որոնց շուրջ սկսվում են ծավալվել արևմտյան, ընդհանուր եվրոպական բանավեճերը։

2013-ին համանման իրադարձությունների շարան է լինում նաև սլավոնական երկրներում։ Սկզբից զանգվածային գործադուլ Լեհաստանում, հետո զանգվածային գործադուլների ալիք Բոսնիայում, Սերբիայում և Խորվաթիայում։ Ի դեպ, այնտեղ մարդիկ կոչ են անում ջնջել Բալկանյան պատերազմի հակասությունները և միավորվել ինչ-որ ընդհանուր բանի մեջ։ 

Տարվա վերջում հանուն եվրաինտեգրման ապստամբություն է բռնկվում Ուկրաինայում, որը դառնում է ավելին, քան ապստամբություն հանուն եվրաինտեգրման, և որին այն պահի դրությամբ մենք ձգտում էինք նաև մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Եվ ես ստորագրում եմ նման միավորման բանաձևի տակ։ Օդեսայում 2014 թվականի հունվարին կար ձախ ընդդիմություն։ Նրանք հստակ հռչակում էին՝ մենք միանշանակ կերպով ցանկանում ենք Ուկրաինայի եվրաինտեգրում, ավելին՝ մենք ցանկանում ենք նաև Ռուսաստանի եվրաինտեգրում։

***

Երբ այս ամենը հասավ Ղրիմի թերակղզու բռնակցմանը, ըմբռնում կար բոլոր նրանց մեջ, ովքեր ստորագրել էին ռուսաստանցի ձախերի՝ Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիայի դեմ նամակը (անկախ նրանից, կարդացել են նրանք Իմանուիլ Վալերստայնին, թե ոչ): Բոլորը հասկանում էին, որ եթե 2012 թվականին վերադարձած Պուտինի համակարգը ընդլայնվի և կարողանա որևէ հաղթանակ կամ հաջողություն ներկայացնել, մեր ազատությունն այն շատ ավելի շատ կճզմի։

***

Ավելի լավ է լինել ռոմանտիկ վատնիկ, ռոմանտիկ ֆաշիստ, քան այս ամենին վերևից հետևող ցինիկ, որ մտածում է՝ այն ամենը, ինչ կատարվում էր Դոնբասում 2014-15 թվականներին, ոչ մի կերպ չի դիպչի իր ճակատագրին։

***

Այս պահին ես սպասում եմ՝ երբ են [Զվարթնոց] օդանավակայանից անհետանալու ռուսաստանցի սահմանապահները։ Եվ զուգահեռաբար խնդրվում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել, որտեղ լեզու սովորելու կարիք չունեմ։ Զուգահեռաբար ուզում եմ արդեն հայերեն սովորել։

Չնայած, իհարկե, հասկանում ես, որ կյանքի ենթակառուցվածքի առումով այստեղ այնքան ահռելի աշխատանք պետք է տարվի, որի կարիքը չկա, օրինակ, Բուլղարիայում կամ ինչ-որ Բելառուսում։ Աշխատանքի պաշտպանություն, որպես հասկացություն, այստեղ չկա, տեխնիկական անվտանգություն՝ նույնպես։

«Երևանը ինժեների աչքերով» ցուցահանդեսի աֆիշ էի տեսել։ Բաց եմ թողել և հիմա փոշմանում եմ։ Քանի որ, մյուս կողմից, լանդշաֆտն այստեղ մտածելու, ստեղծագործելու մեծ դաշտ է տալիս։ Քաղաքն ինքը, երկիրն ինքնին։ Կուզեի օգնել այս երկրին, օգնել ժողովրդին՝ ցանկացած առումով։ Որ իրոք խաղաղության խաչմերուկն այստեղ լինի, բայց նույնիսկ չեմ պատկերացնում՝ ինչպես է դա հնարավոր առանց արտաքին պաշտպանության, առանց նրա, որ «ֆրանսիացիք գան ու կանգնեն»։

***

Ուկրաինայի պատերազմը ցույց է տալիս, որ եվրաատլանտյան համայնքը իրականում մենակ է։ Ոչ մի երկիր չմիացավ այն փաստաթղթերի հեղինակմանը, որոնք դատապարտում էին լայնամասշտաբ ագրեսիան, ոչ մի Էմիրաթներ, ոչ մի Պերու այս փաստաթղթերի տակ չստորագրեց։ Ստորագրեցին միայն Վրաստանն ու Շվեյցարիաները։ Իսրայելն, ի դեպ, նույնպես չստորագրեց։ 

***

Ելնել նրանից, որ մարդասիրությունը կարող է շահավետ լինել, պատրաստ են միայն այստեղ։ Ելնել նրանից, որ ժողովրդավարությունը կարող է նրբերշիկից վեր լինել, պատրաստ են միայն այստեղ։ Պատրաստ լինել նրան, որ մենք կարող ենք հրաժարվել նաև նավթից, որպեսզի մեզ չթելադրեն։ Պատրաստ են միայն այստեղ։

The post Մենք այստեղ ենք ոչ բռնատիրության, ոչ էլ Ղարաբաղի պատճառով first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил москвичей с Международным днем защиты детей


Спорт в России и мире
Москва

Муж Заворотнюк дал волю эмоциям на прощании с актрисой


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Пресс-служба WTA мемом отреагировала на тяжёлую победу Свёнтек над Осакой


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Июнь в Москве начнется с аномально жаркой погоды





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: после «заморозки» конфликт опять вспыхнет


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

В Йошкар-Оле с большим успехом прошел IV этап культурного проекта «Классика: история и современность»



Москва

Лавров о заявлении Германии по поводу блокадников Ленинграда: "Насколько цинично это звучало"

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net