Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն»
— Եթե այդ վիրավորումով չէր կարող ողջ մնալ՝ գանգը թափած էր, ո՞ւ համանով եք օդի բալոնը դրել բերանին և ուղարկել Մուրացանի հոսպիտալ։
The post Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն» first appeared on Epress.am.— Իրենց բիզնեսն է․ եթե իրական հանցագործը կարող է կլորիկ գումար տալ, իրենք գործը կտանեն որպես ինքնասպանություն։
— Ասում է՝ «մեկ անգամ իրեն կրակել է, հետո վեր է կացել ու երկրորդ անգամ կրակել»։
— Սկզբից «փորի վրա ընկած էր, զենքը՝ տակը», հետո «ընկած էր, զենքը՝ կողքին»։
— Մահացած զինվորին տարել էին «վիրահատելու»։
— 4 օր առաջ էր պոստերից իջել, նորից ուղարկել էին դիրքեր։
— Փոխգնդապետն ասում է՝ «վշտի մեջ ես, թե չէ ուրիշ ձև քո հետ կխոսայի»։
— Եթե այդ վիրավորումով չէր կարող ողջ մնալ՝ գանգը թափած էր, ո՞ւ համանով եք օդի բալոնը դրել բերանին և ուղարկել Մուրացանի հոսպիտալ։
Արարատի Զոդի զորամասում 2023 թվականի օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումներից զոհվել էր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը։ Ժամեր անց նույն զորամասում մահացել էր նաև ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանը։ Կարապետյանը գլխի հատվածում երկու կրակոցից է մահացել, Քննչական կոմիտեն պնդում է, որ նա ինքնասպան է եղել։ «Անզգուշությամբ ինքնասպանության դրդելու» համար մի դեպքում կալանավորել են համածառայակիցներին, մյուս դեպքում՝ վերադաս սպային։ Ինքնասպանության վարկածին զինծառայողների հարազատները չեն հավատում։
Epress.am-ի հետ զրույցում Ժորա Կարապետյանի իրավահաջորդ Արծրուն Կարապետյանը որոշ մանրամասներ է պատմել։
տե՛ս նաև
Արարատի զորամասի սպանությունները մնում են անքննելի
Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից
The post Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն» first appeared on Epress.am.