Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Epress.am
Июнь
2022
1 2 3
4
5
6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24
25
26
27 28 29 30

Հետագայում զոհված և գերեվարված զինվորներին լքած հրամանատարը չի ընդունում մեղքը

0

Հունիսի 9-ին Երևանում մեկնարկել է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի օրերին (հակառակորդի հարձակման ժամանակ) վերցրել է կապի միակ միջոցն և փախել մարտադաշտից՝ դիրքում թողնելով իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկներին․ 16 զինծառայող զոհվել է, 7-ը՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ …

The post Հետագայում զոհված և գերեվարված զինվորներին լքած հրամանատարը չի ընդունում մեղքը first appeared on Epress.am.

Հունիսի 9-ին Երևանում մեկնարկել է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը: Վահանյանը, ըստ մեղադրանքի, 44-օրյա պատերազմի օրերին (հակառակորդի հարձակման ժամանակ) վերցրել է կապի միակ միջոցն և փախել մարտադաշտից՝ դիրքում թողնելով իր ենթակայության տակ գտնվող նորակոչիկներին․ 16 զինծառայող զոհվել է, 7-ը՝ գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում։ 

Դատարանում էին նաև տուժողները՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, 70 օր շրջափակման մեջ մնացած և պատերազմից հետո հրաշքով փրկված զինվորներն ու նրանց ծնողներն։

Ըստ մեղադրանքի, որ ընթերցվեց նաև դատարանում, 2020թ. հոկտեմբերի 9-ից Իշխան Արմենի Վահանյանը նշանակվել է Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր է, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ։ ՊԲ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել ԱՀ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր և գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման։

«[Իշխան Վահանյանը] Մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթև մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը և պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման և ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը», – հայտարարել է մեղադրող Գևորգ Ավետիսյանը։

5-րդ գումարտակի անձնակազմը [նորակոչիկներ], մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման և կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, բայց համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել։

Կապի միջոց չի եղել, զինծառայողները չեն իմացել, որ հակառակորդը ներթափանցել է Հադրութ։ Գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ: Զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ:

Իշխան Վահանյանը մեղադրանէ է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով: Վահանյանն իրեն մեղավոր չի ճանաչել։

Մայիսի 9-ի նիստում դատարանը սկսել է ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը: Դրանցից մեկի համաձայն՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ազդրոսկրի շրջանում թեթև բեկորային վնասվածք է ստացվել, վերքը մշակվել է, ամսի 13-ին վերքը եղել է հանգիստ վիճակում: Հոկտեմբերի 17-ին, սակայն, Վահանյանը վիրահատության է ենթարկվել, նրան 10 օր արձակուրդ է տրամադրվել։ Հոկտեմբերի 27-ին նա պիտանի է եղել զինվորական ծառայության և վերադարձել զորամաս:

Տուժողների իրավահաջորդները տեղից սկսել են դժգոհել, որ Վահանյանը, փաստորեն, քերծվածք է ստացել, ինչի համար նրան պատերազմի օրերին անգամ արձակուրդ են տրամադրել: Ինչպե՞ս է ստացվել, որ հոկտեմբերի 10-ին վիրավորում ստացած Վահանյանի վերքը հոկտեմբերի 13-ին եղել է հանգիստ վիճակում, բայց ամսի 17-ին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, արձակուրդ են տրամադրել․․․ Ծնողներն առաջարկեցին հարցաքննել նաև բժշկին։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև տուժող Արման Արմաղանյանն․ այս դեպքերից հետո նա 5 ծառայակիցների հետ 70 օր թաքնվել է Հադրութի հարակից անտառներում, հայտնաբերվել և փրկվել է պատերազմից հետո: Արմաղանյանն Վահանյանի զորքից է եղել, ասաց՝ շատ լավ է ճանաչում նրան․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»։

Դատարանը հետազոտել է նաև Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների արձնագրությունները, ըստ որոնց՝ հոկտեմբերի 10-ին սպային պատկանող հեռախոսահամարներից  հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարին զանգեր չեն կատարել: Ամբաստանյալ Վահանյանը, թե զանգել է Քարամյանին, Քարամյանն էլ, իբր, զանգել է իրեն:

Սրանից հետո դահլիճում մթնոլորտը սկսել է լարվել։

«Այ սենց սրիկաները իմ երկու երեխու գլուխն են կերել ու 5000 երեխու», – տեղից վեր կենալով՝ ասել է զոհվածների ծնողներից մեկը։ Նրանց են միացել նաև մյուս ծնողները։

Զոհված զինծառայողներից մեկի մայրը ձեռքի ժամացույցը նետել է Վահանյանի ուղղությամբ․ ժամացույցը նրան չի կպել, ընկել է գետնին։

Դատավոր Ջոն Հայրապետյանն ընդմիջում է հայտարարել։ Վահանյանին դահլիճից դուրս են տարել։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին:

Վահանյանի գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան․ առաջին դատական նիստը լարված մթնոլորտում էր անցել, որոշվել էր գործի ընդդատությունը փոխել, դատավարությունը տեղափոխել Երևան:

լուսանկարը՝ «Հետք»-ի

The post Հետագայում զոհված և գերեվարված զինվորներին լքած հրամանատարը չի ընդունում մեղքը first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Акцию «Ночь в музее» посетили порядка 350 тысяч человек


Спорт в России и мире
Москва

В столице Туркменистана - Ашхабаде открыли памятник легендарному армянскому поэту и композитору Саят-Нове


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко — Коллинз: белоруска выиграла первый сет в полуфинале Рима


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Практически все животные Москвы вышли из зимней спячки до начала майских холодов





Путин в России и мире
Москва

«Недоволен и беспокоится»: WSJ узнала о реакции лидера КНР на визит Путина в КНДР


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Независимая политика Венгрии привела в ярость США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

«Невероятен»: Лео Канделаки рассказал о работе с Сергеем Шнуровым



Москва

Ансамбль песни и танца Владимира Локтева “Пионерская дружба” (1965)

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net