Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Epress.am
Апрель
2022
1
2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14 15
16
17 18 19 20 21 22
23
24
25 26 27 28 29 30

Երեխաների հեպատիտի անսովոր աճը նույնքան անսովոր պատճառ ունի

0

Ենթադրվում է, որ լյարդի բորբոքման հավանական պատճառը ադենովիրուսի F41 շտամն է, որը սովորաբար երեխաների մոտ լուծ է առաջացնում։

The post Երեխաների հեպատիտի անսովոր աճը նույնքան անսովոր պատճառ ունի first appeared on Epress.am.

Աշխարհում երեխաների հեպատիտի (լյարդի բորբոքում) անսովոր աճ է նկատվում․ վերջին տվյալներով, գրանցվել է 169 դեպք և 1 մահ։ Երեխաներից 16֊ը լյարդի փոխպատվաստման կարիք են ունեցել։ Հատկանշական է, որ երեխաների մոտ չի հայտնաբերվել սովորաբար հեպատիտի պատճառ հանդիսացող վիրուսներից ոչ մեկը։

Մասնագետները համարում են, որ հիվանդության պատճառը ադենովիրուսային վարակն է, որը երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող հիվանդությունների խումբ է և դրսևորվում է մրսածության կամ փորացավի տեսքով։

Ենթադրվում է, որ լյարդի բորբոքման առավել հավանական պատճառը ադենովիրուսի F41 շտամն է, որը սովորաբար երեխաների մոտ լուծ է առաջացնում։

Առողջապահության մասնագետները ամբողջ աշխարհում երեխաների շրջանում լյարդի բորբոքման դեպքերի անհանգստացնող աճ են գրանցում։ Մտահոգիչ է նաև այն, որ երեխաների մեծամասնութունը փաստացի առողջ է եղել մինչև տվյալ վարակի դրսևորումը։

Սովորաբար հեպատիտի զարգացման պատճառ են հանդիսանում համանուն վիրուսների 5 տեսակներ՝ հեպատիտ A, B, C, D, E, սակայն նշված դեպքերում այն չէր հաջողվել հայտնաբերել։

Սկզբում երեխաները մարսողական խնդիրներ են ունեցել՝ փորլուծություն և սրտխառնոց, որին, սակայն, հետևել է մաշկի և աչքերի դեղնությունը։ Նրանց մոտ զարգացել է «դեղնուկ» կոչվող վիճակ, որը արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացման հետևանք է և խոսում է լյարդի գործունեության խանգարման մասին։

Հաստատվել է, որ վարակը կարող է ախտահարել մեկ ամսականից մինչև 16 տարեկան բոլոր երեխաներին։ Այնուամենայնիվ, վարակված երեխաների մեծամասնությունը եղել է 5 տարեկան կամ ավելի փոքր։

Մասնագետները կարծում են, որ հեպատիտի զարգացման պատճառը ադենովիրուսներն են․ դրանք կարող են տարածվել օդակաթիլային և կոնտակտային ճանապարհներով կամ վիրուս պարունակող մակերեսների հետ շփվելիս։

Առողջ երեխաների մոտ ադենովիրուսային վարակը սովորաբար բուժում չի պահանջում․ երեխաներին հիմնականում ցուցված է մեծ քանակներով հեղուկի ընդունում և հանգիստ։ Ներկայումս նկարագրված են ադենովիրուսների մոտ 88 շտամեր, որոնք խմբավորվում են A֊ից G տեսակների մեջ և հիմնականում առաջացնում են շնչառական կամ մարսողական ուղու ախտահարում։

Ինչո՞ւ են ադենովիրուսները դարձել հեպատիտի պատճառ

Հեպատիտների հետ կապում են ադենովիրուսի F41 շտամը, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք վիրո՞ւսն է ենթարկվել մուտացիայի և դարձել ավելի վտանգավոր, թե՞ փոխվել է երեխաների օրգանիզմի ռեակցիան վարակին։

Այժմ հետազոտությունների առաջնային թիրախը վիրուսի գենոմն է․ գիտնականները փնտրում են վիրուսի այնպիսի գենետիկ մուտացիաներ, որոնք կարող էին բերել լյարդային ախտանիշների դրսևորման և լյարդի գործունեության խանգարման։ Այնուամենայիվ, նման մուտացիաներ դեռևս չեն հայտնաբերվել։

Ենթադրվում է, որ վարակի լյարդային դրսևորումը կարող է կապված լինել կորոնավիրուսային սահմանափակումների հետ․ վերջին տարիներին մի շարք կանոնների, օրինակ՝ սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներով շրջելու հետևանքով, երեխաները ադենովիրուսի և այլ տարածված վարակների նկատմամբ ավելի քիչ խոցելի են եղել։ Սահմանափակումների չեղարկումից հետո երեխաները սկսել են նորից ակտիվորեն շփվել տարբեր վիրուսների հետ։ Հավանական է, որ իմունիտետը ծանրաբեռնվել է և անհամարժեք ուժեղ պատասխան տվել, որի արդյունքում լյարդի բորբոքում է առաջացել։

Մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել հենց SARS-CoV-2 առաջնային վարակը․ հեպատիտով որոշ երեխաների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Քովիդով նախկինում վարակված լինելը նույնպես կարող է բարդացնել հետագա ադենովիրուսային վարակը և որոշակի դեր ունենալ հեպատիտի զարգացման մեջ։

Նշվում է, որ կորանավիրուսային պատվաստանյութերի և երեխաների մոտ հեպատիտի զարգացման մեջ որևէ կապ չի հայտնաբերվել։

Այնուամենայնիվ, ենթադրութուններից որևէ մեկը ապացուցված չէ, և դրանք բոլորը որոշակի թերություններ ունեն․ օրինակ, 5 տարեկանից բարձր երեխաները կարող էին շփում ունենալ ադենովիրուսի հետ մինչև համավարակային սահմանափակումները և, հետևաբար, նրանց իմունային համակարգը ծանոթ կլիներ վիրուսին և համարժեք պատասխան կտար։

Ինչպե՞ս խուսափել ադենովիրուսային վարակից

Չնայած դեպքերի անսովոր աճի, պետք է հաշվի առնել, որ լյարդի բորբոքումը քիչ թվով երեխաների մոտ զարգացող բարդություն է։ Խորհուրդ է տրվում դիմել բժշկի, երբ երեխայի մոտ հանդիպում են հետևյալ ախտանիշները կամ դրանց մեծամասնությունը՝

  • մրսածություն
  • անսովոր հոգնածություն, որը չի դադարում
  • ախորժակի կորուստ
  • փորացավ
  • մաշկի կամ աչքերի սպիտակ հատվածի դեղնեցում
  • մուգ գույնի մեզ
  • անգույն կամ մոխրագույն կղանք
  • մաշկի քոր
  • ցավեր մկաններում և հոդերում
  • բարձր ջերմություն

Մարսողական վարակի կասկածներով երեխաները, որոնք ունեն փորլուծություն կամ փսխումներ, պետք է խուսափեն դպրոց կամ մանկապարտեզ գնալուց և վերադառնան միայն ախտանիշների դադարից 48 ժամ անց։

Անհրաժեշտ է հիշել, որ ադենովիրուսի տարածումը կանխելու համար սովորաբար բավարար է անձնական հիգիենայի պահպանումը․ երեխաները պետք է ուտելուց առաջ լվանան ձեռքերը, իսկ օգտագործված անձեռոցիկները (օրինակ՝ մրսածության ժամանակ) նետեն աղբարկղը։

ԱՀԿ տվյալներով, 2022 թվականի հունվարից մինչև ապրիլի 21֊ը գրանցվել է երեխաների հեպատիտի ամենաքիչը 169 դեպք, որոնցից 16֊ը բերել են լյարդային անբավարարության, և երեխաներն ունեցել են փոխպատվաստման կարիք։ Հայտնի է 1 մահացած երեխայի մասին։

Սկզբում երեխաների հեպատիտի անսովոր աճի մասին հայտնել են Միացյալ Թագավորությունում, հետո նմանատիպ դեպքերի մասին են զեկուցել ԱՄՆ֊ում և եվրապական տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում և այլն։ Ապրիլի 25֊ին հայտնի է դարձել առաջին ասիական դեպքի մասին՝ Ճապոնիայում։

The post Երեխաների հեպատիտի անսովոր աճը նույնքան անսովոր պատճառ ունի first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России
Москва

Пожарной охране Москвы исполнилось 220 лет — Сергей Собянин


Спорт в России и мире
Москва

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ига Свёнтек

Лишь две теннисистки моложе Свёнтек выигрывали 16 матчей подряд на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Польше заявили о зловещем плане Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певец

Певцу Шарлоту продлили арест по делу о реабилитации нацизма до 24 июля



Москва

Кавер-группа Blitz выступит на фуд-корте ТРЦ «Нора»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net